Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Պատերազմ Արցախում
Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում

Մադրիդյան սկզբունքներն անկախության շանս էին տալիս ԼՂ-ին, դրանով ամեն ինչ ասված է. իրավաբան

Մադրիդյան սկզբունքները, դրանց տարբեր տատանումները այս կամ այն չափով անկախության հնարավորություն էին տալիս Լեռնային Ղարաբաղին՝ թույլ տալով պահպանել բանակցային գործընթացը և կանխել պատերազմը։ Հակառակ պնդումները հիմնովին սխալ են, հատկապես աղետալի պատերազմի, հազարավոր մարդկանց մահվան և տարածքային կորուստների ֆոնին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի` Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ քննադատությունը։

Իրավաբանը կոպիտ սխալ է համարում միջազգային իրավական հարաբերությունները մեկ անհայտով հավասարման վերածելու փորձերը:

Փաշինյանն ավելի վաղ խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը, Մադրիդյան սկզբունքները որպես հիմք ընդունելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Վարչապետի խոսքով` Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմի դիրքորոշումն է եղել, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը` ստանալով անկախություն, իսկ 2007-ին առաջ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։ Հարց է ծագում` ինչո՞ւ պետք է կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ, եթե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես Ադրբեջանի մաս։

«Ակնհայտորեն համաձայն չեմ այդ պնդման հետ, այն չի համապատասխանում իրականությանը և բաց է թողնում մի ֆունդամենտալ խնդիր, որ դիվանագիտությունը բացառում է պատերազմը։ Մադրիդյան սկզբունքները կարգավորման բազմաթիվ բանաձևերից ընդամենը մեկն էին։ Հետո կային նորացված սկզբունքներ, դրանից առաջ կար Կազանյան բանաձևը, դրանից առաջ կար այսպես կոչված «ընդհանուր պետության» գաղափարը, կային փաթեթային և փուլային լուծումներ և այլն: Քանի դեռ քննարկվող տարբերակները վերջնական տեսք չեն ստացել, անհնար է գնահատել դրանց լավ կամ վատ լինելը։ Բայց քանի դեռ կա բանակցային գործընթաց, դա արդեն լավ է, քանի որ այն բացառում է պատերազմը»,-ասաց Օրբելյանը։

Ինչ վերաբերում է հարցի բուն էությանը, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախացել է Խորհրդային Միությունից։ Նախկին փոխնախարարը տրամաբանական հարցադրումներ է հնչեցնում, օրինակ` ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել բանակցություններին, ի՞նչ կապ ունի այս գործընթացի հետ Հայաստանը, եթե անկախություն է հռչակել Լեռնային Ղարաբաղը։ Եթե ավելի հեռուն գնանք, ապա կարելի է հարցնել, թե ինչու ընդհանրապես բանակցել, եթե Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է և անկախացել։ Կամ ինչո՞ւ է Հայաստանը վախենում տարածքային ամբողջականության սկզբունքից, եթե այն ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ վերջինս երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։

«Խնդիրը այստեղ բառախաղի մեջ չէ, խնդիրն ընդամենը նախընտրական փուլում մի ձայնագրության մեջ է, որտեղ այդ մի մարդը (Նիկոլ Փաշինյան., խմբ.) ասում է` ես կգնամ և ինձ գժի տեղ կդնեմ։ Միջազգային հարաբերություներում գժի տեղ չեն դնում, և խրոնիկ սուտասանի հետ որևէ մեկը չի ցանկանա որևէ բան բանակցել»,–ասում է փորձագետը։

Օրբելյանի կարծիքով՝ միշտ, ցանկացած միջազգային փաստաթղթերում, բանակցություններում կարելի է գտնել կետեր, որոնք Հայաստանին այդքան էլ ձեռնտու չեն։ Նա հիշեց Փաշինյանի արտահայտությունն այն մասին, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար։

«Որն էր ավելի լավ՝ բանակցությունները հասցնել մինչև վե՞րջ, հանրաքվե անցկացնե՞լ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, թե՞ պատերազմ ստանալ, որի ժամանակ 5 հազար մարդ զոհվեց՝ չհաշված վիրավորներին։ Մենք ունեինք մի գործընթաց, որտեղ դիտարկվում էր Լեռնային Ղարաբաղի անկախության սցենարը։ Իսկ ի՞նչ այլընտրանք է առաջարկել կամ առաջարկում դա քննադատող մարդը` պատերազմ, Լեռնային Ղարաբաղի վերջնական ճանաչում Ադրբեջանի կազմում։ Ահա թե ինչ է նա առաջարկում, հիմա ո՞րն է ավելի լավ»,-ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ փաստ է, որ Ադրբեջանը մինչև 2018 թվականը «դեմ էր տված պատին»։ Նա վատ վիճակից դուրս գալու հնարավորություն չուներ, քանի որ կողմերը հասել էին շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման վերջին փուլին: Այդ մեխանիզմների լիարժեք ներդրումը կբացահայտեր սրացման նախաձեռնողին, և միջազգային գործընկերները չէին կարողանա այսուհետ հավասարության նշան դնել կողմերի միջև, նրանց արձագանքը կլիներ հասցեական։ Մինչև 2018-2019թթ. Հայաստանում խոսում էին ինքնորոշման իրավունքի և Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, հիմա խոսում ենք միայն իրավունքների և անվտանգության մասին։ Սա, ըստ Օրբելյանի, այսօրվա ղեկավարության գործունեության լավագույն գնահատականն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>