Արամին Նիկոլյանին ոստիկանական բաժին են տարել
«Արամ Նիկոլյան ջան, ապրես, եղբայր! Արամին ոստիկանական բաժին են տարել Շահումյանի, ես հիմա գնում եմ այնտեղ, կոչ եմ անում՝ Արամին միայնակ չթողնել, բոլորս գնանք...»:
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից
***
Հայեցի արարքի համար դիզայներ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել և արդեն 2 ժամից ավել է պահում են Շահումյանի ոստիկանական բաժանմունքում։ Այս մասին իր ուղիղ եթերում ասաց «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։
***
Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, երբ մասնակից պետությունների ներկայացուցիչներն իրենց երկրի պետական դրոշով ներկայանում էին հանդիսատեսին, բեմ բարձրացավ դիզայներ Արամ Նիկոլյանը, մոտեցավ Ադրբեջանի պետական դրոշին, վերցրեց այն և այրեց։
Zham.am

