Ադրբեջանի ՊՆ փոխնախարարն ու ԱՄՆ ՌՕՈՒ ղեկավարը քննարկել են ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալը ԱՄՆ-ում է։
Այցի շրջանակներում Թաիրովը հանդիպել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Չարլզ Բրաունի հետ, տեղեկանում ենք լրատվամիջոցներից։
Կողմերը մտքեր են փոխանակել ռազմական համագործակցության ներկա վիճակի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը:

