Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պարեկության մասին. Politico
Դիտել նաև
Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց հենց այս պահին սկսել նոր արշավ եկեղեցու դեմ
Ադրբեջանը հրաժարվել է, որ Խոզնավարի ուղղությամբ իրենք են կրակել. ՀՀ ՊՆ
Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել
Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել
Ռուսական զորքերի ներկայությունը խանգարում է Ադրբեջանին. Դմիտրի Ժուրավլյով (տեսանյութ)
Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն իրականացնելու մասին, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։
Politico-ն նաև մեջբերում է ԵՄ արտաքին ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցը, ով խնդրել է անանուն մնալ: Նա ափսոսանք է հայտնել այն փաստի համար, որ դիտորդական առաքելությունը կարծես թե վատթարացրել է հարաբերությունները ադրբեջանական կողմի հետ. «Մենք այլ սցենարի հույս ունեինք Բաքվի հետ։ Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկային ծառայության և այլնի մասին, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիր»:
Zham.am