Բարդուղիմեոսյան Գիշերվա խորհուրդը
1572 թվականի Օգոստոսի 23-24-ին, Սուրբ Բարթուղիմեոսի օրվա նախօրյակին, Փարիզում սկսվեցին բողոքականների (իմա. մերժողների) տարերային ջարդերը, որը պատմության մեջ մտավ որպես Բարդուղիմեոսյան Գիշեր:
Ինչպես Ֆրանսիական հեղափոխությունն, այնպես էլ Բարթուղիմեոսյան գիշերը, տիպային իրադարձություն է, որը, այս, կամ այն կերպ, կրկնվում է տարբեր երկրների պատմության մեջ:
Բարդուղիմեոսյան Գիշերը տարբեր պատճառներ ուներ, առաջին հերթին քաղաքական, սակայն այն շղարշվում էր կրոնական հիմնավորմամբ:
Արդյոք 21-րդ դարում նման իրադարձությունն անհնարին է: Կարծես թե ճիշտ հակառակը, գուցե 21-րդ դարն, ի հեճուկս սպասումներին, լինի ամենադաժան դարը մարդկության պատմության մեջ: Իսկ Հարավային Կովկասը սպառնում է լինել ամենաթեժ տարածքներից մեկը:
Սուրբ Բարդուղիմեոսի օրը Հայ Եկեղեցին տոնում է Հիսնօրյա պասին, ծննդյան տոնից առաջ:
Հիսնակը հիսնօրյա Պահքի շրջան է, որը նախորդում է Աստվածահայտնության տոնին: Հիսնակաց Բարեկենդանը 7 օրերի շարժականությամբ նշվում է նոյեմբերի 15-ից մինչև 21-ը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

