Ադրբեջանի կասկածներն ու Փաշինյանի խիղճը. Լավրովը հարցերը Բաքվում է քննարկում. Տեսանյութ
Ի՞նչ բեկում է ակնարկում հայ-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանի նախագահը Բաքվում Ռուսաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպման ժամանակ: Հայ քաղաքագիտական միտքը եզրակացնում է, որ չափազանց մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրման պահը՝ հաշվի առնելով նաև օնլայն դիվանագիտության մասին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի բացահայտումը: Լավրովը այսօր Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է եռակողմ հանդիպմանը, իսկ Հայաստանը վերջնական համաձայնություն չի տվել։

