Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

Եթե խաղաղության պայմանագիրն այդ տեսքով ստորագրվի, Արցախը վերածվելու է Ջավախքի, բայց, ի տարբերություն Ջավախքի, տարիներ անց այն վերածվելու է Նախիջևանի․ Վարդան Օսկանյան. Տեսանյութ

Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ չնայած միջազգային իրավունքը ունի իր դերը խնդիրների կարգավորման հարցում, բայց մեծ հաշվով վերջում, հատկապես, երբ խոսքը գնում է կոնֆլիկտների կարգավորման ու երկրների սուվերենության մասին, հարցը լուծվում է քաղաքական հարթությունում։ Այս մասին  «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ կանդրադառնա Արցախի անկախության հարցին՝ քաղաքական ասպեկտում։
 
«Հիմնավոր փաստ կա, որ ՀՀ իշխանությունները արդեն բանավոր, որոշ դեպքերում նաև փաստաթղթային, օրինակ Պրահայի փաստաթուղթը, համաձայնություն են տվել, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Դա արտահայտվում է մեր ու հակառակորդների իշխանությունների, ինչպես նաև միջնորդների հայտարարություններով ու շրջանառվող փաստաթղթերով։ Սա իսկապես վտանգավոր երևույթ է։ Այս ամենը իր ամրագրումն է  ստանալու, երբ ստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Այն ինչ կատարվում է  դիվանագիտական հարթությունում, ՀՀ-ն՝ համագործակցությամբ Ադրբեջանի ու միջնորդների, փորձում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ու Արցախը նրա կազմում ներառելու հանգամանքին տալ այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այդ նույն հանգամանքը։ Սա է հիմա գնում դիվանագիտական հարթակում։ Եթե ստացվի իրենց մոտ,  դա կներկայացնեն որպես ձեռքբերում»,- ասաց Օսկանյանը։
Նա նշեց, որ այդ փաթեթավորումը  ունի երկու դրսևորում և ներկայացրեց դրանք։
 
«Մեկը լեզվական, բովանդակային դրսևորումն է, մյուսը ոճային ու PR-արային։ Իշխանությունների համար, իհարկե, դժվար կլինի լղոզել, քողարկել Արցախը Ադրբեջանի կազմում  թողնելու հանգամանքը։ Քողարկումը հիմնականում վերաբերելու է նրան, որ փաստաթղթում դրույթ է լինելու, որ  իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ընդունում է, որ Արցախը պետք է նրա կազմում լինի, բայց վերջիվերջո երկխոսություն է լիենլու  Արցախի հայության ներկայացուցիչների ու Բաքվի միջև։ Սա էլ տպավորություն է ստեղծելու, որ հակառակ այդ բոլորին, դեռևս Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու  ու իբր այդ պատուհանը բաց է թողնվելու։ Եթե այդ պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որը ես նկարագրեցի,  Արցախը կվերածվի  Ջավախքի։ Այսօր ինչպես ունենք ջավախահայություն, ունենալու ենք նաև արցախահայություն։ Մենք հիշում ենք, որ 1990-ականներին Ջավախքում մարդիկ էին ձերաբակալվում, խնդիրներ էին լինում,  Վրաստանի իշխանությունները պատվիարկություն էին ուղարկում, հանդիպումներ էին ունենում Ջավախքի  համայնքի ներկայացուցիչների հետ։ Նման մի բան լինելու է նաև Արցախում, բայց Արցախի ու Ջավախքի տարբերությունը  կայանալու է նրանում, որ  մի քանի տարի, գուցե տասնամյակ հետո, Արցախը Ջավախքից վերածվելու է Նախիջևանի»,- ընդգծեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>