ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

ՌԴ-ին խաղաղություն է պետք, Արևմուտքին` «թղթի կտոր». Մարկեդոնովը` Մյունխենի հանդիպման մասին

Ռուսաստանն ու Արևմուտքը տարբեր կերպ են պատկերացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման ալգորիթմը, այդ տարբերությունն առաջին հերթին վերաբերում է քայլերի հաջորդականությանը։ Խոսելով ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան հանդիպման մասին` այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Էնթոնի Բլինկենի հանդիպումը կոչված էր ցույց տալու, որ Արևմուտքը փորձում է «հարձակվել» բոլոր ճակատներով, մասնավորապես ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում: Եվ Մյունխենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ պանելային բանավեճի անվանումը բավականին խոսուն էր` «Շարժել սարերը»։

«Միևնույն ժամանակ բանակցային օրակարգը, որն առաջարկում է մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից Արևմուտքը, այնքան էլ տարբեր չեն։ Մի՞թե Պուտինը Վալդայական ակումբի նիստին չէր ասում, որ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Եվ այս թեզը նա շատ անգամ է կրկնել։ Սահմանագծման և սահմանազատման մասին խոսում են և՛ ռուսական կողմը, և՛ ամերիկացիները։ Երկուսն էլ խոսում են Ղարաբաղի հարցին լուծում գտնելու անհրաժեշտության մասին։ Խնդիրը միայն մոդերացիան է»,-ասաց քաղաքագետը։

 

Մարկեդոնովը երկու կարևոր հանգամանք է մատնանշում, որոնք պետք է հաշվի առնել բանակցային գործընթացը վերլուծելիս։ Նախ, չնայած Ռուսաստանի և Արևմուտքի «մենյուների» նմանություններին, դրանց միջև նպատակների տարբերություն կա։ Ռուսական մոտեցումը խաղաղության պայմանագիրն է որպես ամեն ինչի պսակ։ Պայմանագիրը պետք է հետևի տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, սահմանազատմանն ու սահմանագծմանը, որտեղ Մոսկվան, իր տեսանկյունից, ունի օգնության համար անհրաժեշտ գործիքներ, քարտեզներ և այլն:

Իսկ արևմուտքի պլանն այն է, որ պայմանագիրը կնքվի այստեղ և հիմա, իսկ այդ թղթի կտորն արդեն ինքնըստինքյան ամեն ինչ կլուծի։

Երկրորդը կարգավորման հարցում կողմերի ցանկության/պատրաստակամության բացակայությունն է։ Արևմուտքի կամ Ռուսաստանի առաջարկած կարգավորման տարբերակներին մի բան է միավորում` դրանք պատրաստվել են ոչ հակամարտության կողմերի, այլ ուրիշ խաղացողների` երրորդ ուժերի կողմից։

Կարելի է խոսել Կազանի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների, Բլինկենի, Լավրովի, Պուտինի, Միշելի պլանների մասին, բայց չկա «Ալիևի պլան» կամ «Փաշինյանի պլան»։ Իսկ եթե խոսենք անցյալ տարվա մարտին Ադրբեջանի առաջարկած հինգ կետերի մասին, ապա դա ավելի շուտ ոչ թե կարգավորման ծրագիր է, այլ կապիտուլյացիայի պայմաններ։ Հենց սա է ամբողջ խնդիրը, որ կողմերն իրենք պատրաստ չեն փոխզիջումների միջոցով խնդրի լուծմանը։

Վերադառնալով երկու ուժային կենտրոնների մոտեցումների վերլուծությանը` փորձագետը նշում է, որ Արևմուտքի համար խաղաղության պայմանագիրը նաև ռուսական ռազմական ներկայությունից «ազատվելու» հնարավորություն է, իբր` եթե կա խաղաղություն, էլ ինչի՞ համար են ռուսական զորքերը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։

Իսկ Ռուսաստանը շահագրգռված է այնպիսի խաղաղության հարցում, որը ձեռնտու կլիներ կողմերին, փոխզիջումային տարբերակ կլիներ։ Ռուսաստանի համար այս իրավիճակում կարևոր է, որ իրեն խաղից դուրս չմղեն։ Ուստի որոշակի հաշվարկ կա, որ Մոսկվան, այնուամենայնիվ, կփորձի մնալ Կովկասում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>