Փաշինյանի էլի մի «ինքնախոստովանական ցուցմունք»՝ Մյունխենում (տեսանյութ)
Թե Մյունխենում ո՞ւմ էին հավաքել դահլիճում, որպեսզի ցուցադրեին որպես Նիկոլ Փաշինյանի հանդիպում «հայ համայնքի» հետ, դա մեկ այլ հարց է:
Այնուամենայնիվ, ներկաների մեջ գտնվեց մեկ մարդ, որ առճակատ, թեպետ մեղմ ձևակերպումներով, Փաշինյանի երեսին նետեց փաստացի իրականությունը. ձեզ մանդատ չեն տվել նրա համար, որ Արցախը ճանաչեք Ադրեջանի կազմում:
Այստեղ կարելի էր ավարտել շարադրանքը, քանզի բացարձակապես անհետաքրքիր է, թե ինչ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, որը որոշել է մինչև Հայաստանը վերջնականապես կործանելը, լինել ՀՀ վարչապետ: Նրա պատասխանը իր նախորդ ճամարտակությունների «ռեֆերատ-ծաղկաքաղ» էր՝ հագեցած «պետություն, թե հայրենիք», «Լիսաբոնի գագաթաժողով» և բազմիցս արտասանած այլ դեմագոգիկ դատարկաբանություններով: Նրա «հանճարեղ թեզի «տրամաբանությունն» այն է, որ պետք է ոչնչացնել Հայրենիքը, հրաժարվել Հայրենիքից, որպեսզի... պետություն լինի: Իսկ «Լիսաբոնի գագաթաժողովի» մասին նրա ճամարտակություններին ամենից լավ ոչնչացնող քննադատությամբ անդրադարձել են նրա քաղաքական հոգեհայր համարվող Տեր-Պետրոսյանը, ինչպեսև՝ ՀԱԿ-ի այլ նարեկայացուցիչներ:
Ինչևէ, տեսանյութը կա, յուրաքանչյուրը կարող է նայել (լսել) և ինքնուրույն պատկերացում կազմել: Բացի «դրանից առաջ»-ային կրկնություններից, այն հետաքրքիր է նաև դավաճանության ու հողատվության մասին նրա իսկ արտահայտությունների առումով:
Մեծ հաշվով, Փաշինյանի պատասխանը հանգիստ կարելի է ներառել նրա այն հայտարարությունների շարքում, որոնք ամենատարբեր մեկնաբաններ բնորոշում են որպես՝ «ինքնախոստովանական ցուցմունք»:
Zham.am