Ադրբեջանցիները կոչ են անում չխանգարել Փաշինյանին և Ալիևին, հայ պատվիրակները հակադարձում են. Եվրանեսթ
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է նեղը գցել հայ պատգամավորներին, սակայն ակամա խոսոտովանել է, որ Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում չի եղել ու, որ Բերձորի միջանցքը՝ հակառակ Բաքվի պնդումներին, փակ է: Մոլդովայում է անցկացվում Եվրամիության «Արևելյան գործընկերության» երկրների՝ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը: Վաղը Եվրանեսթը նոր բանաձև է ընդունելու:

