Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Բոլորի ընդդիմությունը Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է
9
Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Պատերազմ Արցախում
Միայն կռանալն է լավ ստացվում․ «Կարճ ասած» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Շուրջ 300 քրվարույթ Հայաստանում՝ ատելության խոսքի և բռնության քարոզի կոչերի համար. Փաշինյանի վրա հոդվածը չի տարածվում Ամեն օր՝ նոր հարձակում հայ մշակույթի, պատմության, հավատքի և մեր արժանապատվության դեմ. Արթուր Խաչիկյան Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ Քիչ առաջ բանդիտական հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. փաստաբան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Բոլորի ընդդիմությունը Փաշինյանը հրապարակել է Հայ Առաքելական եկեղեցին վերացնելու և փոխարենը թերևս «ՔՊ-ի եկեղեցական մասնաճյուղ» ձևավորելու իր պլանը Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը. ՆԳՆ Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է Նոյեմբերին մատակարարված գազի վերաբերյալ տեղեկատվությունը դեկտեմբերի 9-ից լինելու է բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստի սպասարկման կետերում Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել

Ինչպե՞ս հեղափոխությունը կերավ իր զավակներին․ «Կարճ ասած». Տեսանյութ

Կարծում եմ՝ հիշում եք, թե ինչպես իրենց նվիրյալ կոչածների իշխանության գալուց մեկ տարի անց իմացանք, որ ոչ միայն նվիրյալներ չեն, ժողովրդի համար չեն մեռնում, ինչպես ներկայացնում էին, այլև՝ ժողովրդին ծառայելու դիմաց շատ բարձր աշխատավարձ պարգևատրումներ են իրենց դուրս գրում։ 2018 թվականի մայիսին վերցրին իշխանությունը, 2019 թվականի հոկտեմբերին, այսինքն 1 տարի և 5 ամիս անց, բացահայտվեց, որ դեռ հուլիսին Փաշինյանի հանձնարարականով, գաղտնի որոշմամբ, պաշտոնյաների աշխատավարձերը կրկնապատկվել են, հրապարակ եկավ պարգևավճարի ինստիտուտը։ Սկզբում մի քչ ամաչում էին ասեն, որ ժողովրդից փող են գողացել իրենց անձնական բարեկեցության համար։ Հետո սկսեցին արդարացնել, թե բա՝ հո մենք նվիրյալներ չենք․ նրա համար էր, որ հանկարծ իրենց հավատացողների աչքից չընկնեն։ Բայց փողի համար հոգի տալը մանրից վերածվեց բացահայտ պայքարի։ Այսօր պատերազմ է պարգևավճարի համար։ Ազգային ժողովի ՔՊ-ական մի քանի տասնյակ դեպուտատների օգնականները ստորագրավաք են արել ու պահանջում են իրենց պարգևավճար տալ։ Ես իրենց տրամաբանությունը լրիվ հասկանում եմ․ եթե Ազգային ժողովը 3 շաբաթը մեկ քառօրյա նիստեր է անում ու ավարտում է մեկ օրում՝ «հնգամյակը երեք տարում» սովետական կարգախոսի նման, եթե պատգամավորները համարյա օրենք չեն նախագծում, հեղինակում, դակում են կառավարության ներկայացրածները, եթե ազգային, պետական կարևոր հարցերը լղոզում են ու ստանում են բարձր աշխատավարձ, հավելավճար ու պարգևավճար, հիմա նրանց օգնականները ո՞ւմից են պակաս։ Չէ՞ որ մեր երկրում պարգևավճարը ոչ թե լավ աշխատելու մոտիվացիա է, այլ՝ իշխանությանը լոյալ մնալու։ Այլապես ոչ թե բոլորին կպարգևատրեին, այլ առաջադեմ աշխատողներին։ Հիշեմ, որ երբ լրագրողը հերթական պարգևատրման ժամանակ հարցրեց, թե ինչո՞ւ ընդդիմադիր դեպուտատներին պարգևավճար չեք տալիս, պատասխանեցին, թե՝ իրենք գործի չեն եկել։ Այսինքն, ՔՊ-ականները պարգևավճար են ստանում նրա համար, որ գնում են գործի, իսկ թե գործ անում են թե ոչ, դա արդեն կապ չունի։ ՔՊ-ում փողի համար կռիվ են անում, պարգևավճարի համար կռիվ են անում, բայց ցինիկաբար ասում էին՝ ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկում, որ աշխատավարձից չզրկվի, այն դեպքում որ ընդդիմադիրները, ի պատիվ իրենց, սկզբից էլ հրաժարվել են որևէ տեսակի պարգևավճարներից։

Այս թիմին իրար հետ կապող գլխավոր ու միակ բանը փողն է։ Ո՛չ կուսակցական գաղափարախոսություն կա, ո՛չ ծրագիր ունեն նորմալ, ինչ էլ ունեն, թղթի վրա է մնում, ինչո՞ւ պետք է շահագրգռված լինեն մնալ ՔՊ-ում և իշխանությունում։ Որովհետև տակը կա փող՝ փողը պահում է իշխանության և իշխանությունը տալիս է հավելյալ փող։

Քննադատում էին, չէ՞, որ նախագահ Արմեն Սարգսյանը ոչինչ չի անում, «տրնգի» պարելով ստանում է ամսական 1 մլն 323 հազար դրամ աշխատավարձ։ Բերեցին Վահագն Խաչատուրյանին, որը էլի չենք տեսնում, որ մի բան անի, բացի դաշնամուր նվագելուց, բայց ստանում է արդեն 1 մլն 664 հազար դրամ․ դառնում է, որ երևույթը չէր սխալ, սխալ էր որ նախագահ կոչվածը ձեր դրածոն չէր, ուրիշի դրածոն էր, դրա համար էիք նրան դեմ, իսկ սրան մի բան էլ ավելացնում եք։ Դառնում է, որ երբ կոռուպցիայով զբաղվում է այլ նախկին իշխանավոր, ոչ ՔՊ-ական՝ դա վատ է, հանցագործություն, անթույլատրելի, բայց որ ձեր թիմից են անում, բյուջեն մեջ մեջ անում, նորմալ է՝ այդտեղ կոռուպցիա չկա։ Էն որ ընդդիմադիր Փաշինյանը, Աժ ամբիոնից կոկորդը պատռում էր, թե այդ ոնց է Հովիկ Աբրահամյանը պարնիկներում լոլիկ աճեցնելով միլիոններ աշխատել, դա կոռուպցիա էր, առանց պոզ ու պոչի, բայց որ իր եղբայրը հեղափոխությունից հետո 4-5 ֆիրմայի տնօրեն է նշանակվել՝ փող է աշխատում, Ալենի եղբայրը անընդհատ ասֆալտի պետական մրցույթներ է շահում, Փաշինյանը ասում է՝ է էդ մարդիկ հո կրակը չեն ընկել որ մեր ախպերներն են, էդ սաղ իրենք իրենցով են, մենք կապ չունենք։ Էդ որ Ալենը, աներձագ Հրաչը, չգիտեմ էլ Էդոն, մեծահարուստ գործարարի հետ հունական կղզիներում խրախճանքների մեջ լող են տալիս, հետո հետ գալիս ու նույն գործարարի շահերից բխող օրենք է ԱԺ-ն ընդունում, չէ, դա նորմալ ա, բայց միայն եթե իրենք են․ ցանկացած մյուսների դեպքում, դա կոչվում է կոռուպցիա, բարեկամներ։

Ու այս երեսպաշտությանը զուգահեռ, կարո՞ղ եք ասել, թե որ մի կառույցից եք գոհ, որին եք վստահում։ Օրինակ ես՝ ոչ մի․ ասեք մի կառույց, որ էս ընթացքում բարեփոխվել է։ Այ մարդ, որ գոնե մնա հնի պես, արդեն պետքա մերսի ասենք, որովհետև ինչին ձեռք են տվել, ավելի վատն են սարքել։ Մեր երկրում իրենց իսկ թեթև ձեռքով համբավ հանած, որպես մարդու գլխին գործ սարքող թիվ մեկ մարմին քննչական մարմիններն են, դատախազությունն է, դատարաններն են, ավանդաբար էդպես են համարվել, հիմա էլ ավելի են էդպես համարվում։ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձը սարքեցին ամսական 5 հազար դոլար, դատախազինը սարքեցին էդքան ու հիմա էլ ասում են դե քննիչները վտանգավոր գործ են անում, պետք է բոլորին կրկնապատկել։ Էդքանն անում են, հետո էլ պարզվում է, որ բոլոր գործերի մասով զեկուցում են Նիկոլ Փաշինյանին ու ցուցումներ են ստանում՝ խախտելով աշխարհի օրենքներն ու սահմանադրությունները։ Ու էսքան աշխատավարձ տալուց հետո բացում ես Եվրադատարանի կայքը, պարզվում է, որ Հայաստանից դիմումները շատացել են ու վաղուց առաջին տասնյակում ենք։ Էս մարդիկ ստանում են բարձր աշխատավարձ, հավելավճար, բայց անարդարությունը շատանում է։

Նիկոլ Փաշինյանից քա՞նի անգամ ենք լսել, որ պետք է տնտեսական աճի արդյունքը բոլորի մեջ հավասար բաժանվի, պետք է զգան էդ արդյունքը հանրության բոլոր շերտերը։ Ո՞ր մի շերտն է զգում, բացի իշխող շերտից։ Ծակ գրպանով փողոցից եկածները արդեն միլիոնատերեր են, հայտարարգրերը նայեք, իրենց գիտելիքներին անհամապատասխան բարձր վարձատրություն։ Էսօր տեսանյութ են հրապարակել Շիրակի մարզից, թե ինչպես է անկողնում մահամերձ մայրը պառկած, հիվանդ երեխաները՝ կողքը, ծայրահեղ աղքատություն․ Իրենց մարզպետը նոր է հրաժարական տվել, պաշտոնը պաշտոնով է փոխում, բայց էն մարդիկ մահանում են ծայրահեղ աղքատության մեջ։ Հիմա ո՞ւմ միջև է հավասար բաշխվում տնտեսական աճը, դեպուտատների ու նախարարների՞։ Սկի դրանց մեջ հավասար չեք բաժանում, ՔՊ դեպուտատների օգնականները կռիվ են տալիս։ Իրենց աշխատավարձը հրատապ բարձրացնում են 200 հազարից մինչև 1 մլն դրամով, բայց թոշակառուին ասում են՝ խոստանում ենք հուլիսից 3 հազար դրամ բարձրացնել։ Մարդը փող չունի ապրելու, վաճառում է տունն ու հեռանում երկրից, իսկ էդ իր տունը ո՞վ է գնում․ ՔՊ-ական իշխանության հասածը։ Զինվորներին պատերազմից 2 տարի անց տարրական պայման ապահովելու համար փողերը խնայել են ծախսել, դե իրենց համար չի չէ՞, իսկ իրենց աշխատավարձ, պրիմիա, հավելումներ, իրենց ախռանիկ սարքած բերետներից սկսած, պարեկներից վերջացրած, բոլորը բարձ աշխատավարձեր են ստանում։ Հայաստանի Հանրապետությունում բյուջեի թալանը, ժողովրդի թալանը արդեն ազգային անվտանգության խնդրի է դարձել։ Սրանց օրոոք ի հայտ եկավ «օրինական կոռուպցիա» հասկացությունը։ Դա նույն կոռուպցիան է, բայց առանց ամաչելու, կարմրելու՝ «հա՛, ի՞նչ է եղել որ», մոտավորապես այդպիսի դեմքով։

Իրենք որ նոր էին եկել, իրենց համար դրոշակ էին սարքել կոռուպցիա, հակակոռուպցիա, կոռուպցիայի դեմ պայքար արտահայտությունները, ասում էր, թե ի սպառ վերացել են, Հայաստանում կոռուպցի չկա։ Իրենք արել էին ամեն ինչ, որ հենց խոսում ես կոռուպցիայից, թալան բառերից, նկատի ունեցվում նախկիններ և այլն, ու հիմա այդ այսպես կոչված մենաշնորհը խլեցին նախկինների ձեռքից, հիմնականում իրենց կոռուպցիայից է խոսվում։ Հենց երեկ հրապարակվել է կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Հայաստանը որ Նիկոլի գալուց հետո 3 տարի առաջ էր գնում կոռուպցիայի ընկալման ինդեքսում, նահանջել է։ Բա պետք է էդպես էլ լիներ, այն էլ «հերոսաբար» պահել են, բայց էլ չի լինում։ Այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածում, թե ՃՈ տեսուչները մինչև 10 հազար դրամ կաշառք են ստացել վարորդներից առանց ԱՊՊԱ քշելու, առանց ռեմենի քշելու և այլ բաների խախտումները չգրանցելու համար։ Նույն հակակոռուպցիոն կոմիտեն մեր բյուջեից կես միլիոն դոլար տվեց, որ ավտոներ առնեն իրենց, որ 10 հազար դրամ կաշառք վերցրած ՃՈ տեսուչի բռնի՞։ Հա, կաշառք վերցնող ավտոտեսուչը պրոբլեմ է, իսկ կես միլիոն դոլարով ավտո առնող պաշտոնյան պրոբլեմ չէ՞, դա ժողովրդի գրպան մտնել ու սեփական կայֆերի համար վատնել չի՞։ Էն որ ԱԺ-ում ապահովագրումները ԱԺ պատգամավորի սեփական հիմնարկից են անում, պրոբլեմ չէ՞, կորուպցիա չէ՞, Էն որ մեկ տարում 1,4 մլրդ դոլար պարտք են վերցնում ու չենք իմանում ինչ եղավ, պրոբլեմ չէ՞։ Ասում ա տեսեք ժողովուրդ, ես մանր ձկներին բռնում եմ կաշառք ստանալու համար, բայց խոշոր ձկները արդեն շնաձուկներ են վաղուց դարձել։ Էս էլ ասեմ, որ հենց եկան, սկսեցին աշխատավարձեր բարձրացնել, ծառայողական ավտոները թարմացնել, գործուղման փողերը ավելացնել, որովհետև պարզվեց էդ նախկին թալանչիները ոչ նորմալ գործուղումների էին գնում, կոսմետիկ վերանորոգված սենյակներում էին աշխատում ու վատ ավտոներ էին քշում։

Կարճ ասած՝ հեղափոխություն արած ուժը մանրից վարագույրը դեն նետեց ու հիմա երևում է ամբողջ «հմայքով»։ Լիովին տեղավորվել են այն կյանքի մեջ, որը երազում էին։ Իշխանության սկզբում մետրոյով ման եկողները հիմա 60 հազար դոլարով լիֆտ են առնում, որ 3 հարկ բարձրանան, հեծանվով ման եկողները այսօր ջրային կոմիտե գնալու համար լիքը դիպուկահարներ էին շարել։ Ուրիշների բիզնեսներում փայ մտնելու մասին աղաղակողները հիմա արդարացնում են, թե ինչու են մասնավոր հիմնարկի փայ մտել իբր պետությունով, բայց կառավարումները, փողերի բաշխումները անում են կոնկրետ մարդիկ, կոնկրետ խմբային շահերով։ Այո, հեղափոխությունն ուղղակի կերավ իր զավակներին։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan