Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ)

Բրյուսելում ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադա՞րձն է քննարկվել. «Կարճ ասած»

Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարությունը։ Ասում էին, թե, ստացված տեղեկության համաձայն, եռակողմ հանդիպմանը քննարկվել է «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը։ Նշում են, որ սա պատմական քայլ է, Հայաստանից «վտարված» յուրաքանչյուր ադրբեջանցի քայլեր կձեռնարկի վերադառնալու համար։ Ու Հայաստանի կառավարությանն էլ ուղիղ երկխոսության կոչ են անում։

Շառլ Միշելի՝ Բրյուսելում հանդիպմանը հաջորդած հայտարարաության մեջ որևէ խոսք չկա փախստականների մասին։ Հայաստանի արտգորնախարարությունը, վարչապետի աշխատակազմը, սակայն, այս տարածված տեքստը չեն հերքել։ Բայց նշենք, որ Ադրբեջանում, նախագահի մակարդակով, մեկ անգամ չէ, որ խոսվել է այդ մասին։ Նախ ասեմ, որ Ադրբեջանը մշտապես խեղաթյուրված թվեր էր ներկայացնում Հայաստանից գաղթած ադրբեջանցիների թվի մասին՝ 250, 300 հազար և այլն։ Հայաստանի միգրացիոն կոմիտեն էլ պնդում էր, որ դա կրկնակի և ավել ուռճացված է, բացի այդ, նրանք վաճառել են իրենց բնակարանները, գույքը, ինչը կարողացել են, հետները տարել են, 15 հազար ընտանիք էլ փոխհատուցում է ստացել Հայաստանի իշխանութունից 1989 թվականին, ի տարբերություն 500 հազար հայի, որոնք մահից փրկվեցին՝ բռնագաղթլով Ադրբեջանից և թողնելով մի քանի միլիարդ դոլարի կարողություն։

Ադրբեջանը միշտ շահարկել է իր փախստականների հարցը, անգամ նրանց համար պայմաաններ չի ստեղծել, որպեսզի շահարկելով՝ գրանտներ ստանա, քաղաքականհարցեր լուծի։ Իսկ հիմա, արդեն, Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու շանս է ստանում։ Կրկնում եմ՝ այս թեման նոր չէ, սակայն Հայաստանում այս իշխանության պարագայում, արդեն և՛ իրագործելի է, և՛ վտանգավոր։ Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացիներին, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատյան դաշտավայրի բակիչներին․ պատկերացում ունե՞ք, թե սա դա ինչ է նշանակում։ Նշանակում է՝ պատրաստվեք ադրբեջանցի հարևան ունենալուն, կամ ավլեք-մաքրեք ձեր տները, որովհետև Նիոլ Փաշինյանը շուտով դրանք կարող է բնակեցնել ադրբեջանցիներով։ Ինչպես Արցախը սարքեցին Ադրբեջան, էնպես էլ Հայաստանի էն բնակավայրերը կսարքեն, որոնցում երբևէ բնակվել են ադրբեջանցիներ։

Ու եթե ձեզ թվում է, թե սա անլուրջ խոսակցություն է, չարաչար սխալվում եք։ Նախապատրաստական աշխատանքները վաղուց են գնում։ Հայաստանի պետական հեռուստատեսությամբ, Հայաստանում դրսի փողերով սնվող լրատվամիջոցներով քա՞նի անգամ եք տեսել իրար հետ ապրելու քարոզ, այցելում են տարբեր գյուղեր, որոնցում նախկինում ապրել են ադրբեջանցիներ ու տարեցների խոսեցնում, թե՝ ինչպե՞ս եք ժամանակին իրար հետ ապրել և այլն։ Օրինակ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում՝ ինչու են Հայաստան եկել եվրոպական դիտորդները․ ո՛չ բախում են կանխում, ադրբեջանական սադրանքների մասին էլ իմանում են այն ավարտվելուց հետո։ Կան լիքը հրապարակումներ, որ Սյունիքում, Վարդենիսում եվրադիտորդներն այցելում են այն տեղերը, որտեղ բնակվել են ադրբեջանցիներ ու հարցուփորձ անում, համակեցություն-բան։ Իսկ գուցե ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելու պլաննե՞րն են կազմում։

Փաշինյանն օրերս այցելել էր ադրբեջանցիներով նախկինում բնակված շրջան ու խոսում էին մթերումից, մանկապարտեզից, խելացի տավարից․ բայց ո՛չ ինքը ասաց, ո՛չ իրեն հարցրին՝ իսկ Ադրբեջանից էդ ի՞նչ փախստականներ բերելու հարց եք քննարկում։ Իսկ ադրբեջանցիների համար ամբողջ Հայաստանն է արևմտյան Ադրբեջան։ Գուցե հիմա լսողներից շատերը կասեն՝ դե լավ՝ ինչ տները մաքրեք, հանձնեք, ի՞նչ ադրբեջանցի գալ, ի՞նչ ես խոսում։ Ժողովուրդ ջան, երեք տարի առաջ նույն բանը կասեին հադրութցին, շուշեցին, շուռնուխցին, Սուսի ու Աղավնոյի բնակիչները։ Ի՞նչ եղավ նրանց հետ, մաքրեցին ու կոկիկ հանձնեցին թշնամուն։

Բաքվից, Սումգայիթից, Գանձակից և Ադրբեջանի այլ քաղաքներից բռնագաղթած մի քանի հարյուր հազար հայ փախստականներին ներկայացնող ՀԿ-ների անունից երեկ տարածվեց հայտարարություն, որ իրենք ևս ողջունում են հավաստի տեղեկությունները Բրյուսելում իրենց նախկին բնակավայրեր ապահով և արժանապատիվ վերադարձի հարցի քննարկումը։ Կարծում եմ՝ սա արձագանքն էր ադրբեջանցիների հայտարարության։ Նրանք առաջնային են համարում Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական քաղաքականության մակարդակով իրականացվող հայատյացության քարոզի իսպառ վերացումը և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցումը, իրականացված հանցագործությունների փաստերի ընդունումը, հայերի կրած վնասների փոխհատուցումը և այլն։

Եկեք մեզ չխաբենք, ո՞ր հայը կգնա Բաքվում, Սումգայիթում ապրելու․ 44-օրյա պատերազմից հետո փախստական դարձած ո՞ր արցախցին կգնա ապրելու էն տարածքներում, որոնք Ադրբեջանն օկուպացրել է։ Վստահ եմ՝ ոչ մեկ, ինչպես ասում են՝ «գլխից ձեռք քաշածները», անկախ նրանից, թե ինչ երաշխիքներ կտա Ադրբեջանը։ Ամեն օր ադրբեջանական հեռուստատեսություններում, կայքերում հարցումներ է, թե ինչպես կվարվեք, եթե ադրբեջանում հանդիպեք հայի, եթե Արցախում հանդիպեք հայերեն խոսող երեխայի, 2025 թվականին հեռանում են խաղաղապահները, ի՞նչ կուզեիք լիներ հայերի հետ։ Էդ մե՛զ մոտ է, որ հեռուստատեսությունը խաղաղ գոյակցություն է քարոզում, էկոնոմիկայի նախարարը հիշում է, որ շուկայում ադրբեջանցի տատիկներն իրեն շաքարաքլոր են տվել։ Եթե նրանց պետական քարոզչությունը հային տեսնելիս սպանելու, գերի վերցնելու մասին է, մեր իշխանության մոտ՝ քիրվայություն անելու։ Դրա համար էլ ադրբեջանցիները կգան Հայաստան ապրելու ու՝ առանց վախի, որովհեև այստեղ նրանք կունենան թե՛ Հայաստանի իշխանության աջակցությունը, թե՛ նրանց հենց այստեղ կարող է պաշտպանել Ադրբեջանի իշխանությունը, պետությունը։ Հայաստան պետությունը կարո՞ղ է պաշտպանել Ադրբեջանում հայերին։ Նիկոլի իշխանությունը։ Հույս չունենաք։

Խոսում են Արցախ-Ադրբեջան երկխոսության մասին Արցախի՝ էսօր սովից կոտորվելու պայմաններում, ու Նիկոլի դեսպանն էլ հենց հակասում է իշխանական տրամաբանությանը, ասում է՝ Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։ Բա էլ ո՞նց եք նրանց բրդում Ադրբեջան։ Ղարաբաղը հանձնել են ու խոսում են հնձնվածների իրավունքներից։ ՔՊ-ական դեպուտատն ասում է՝ Ադրբեջանը ստիպված կլինի հարգել հայերի իրավունքները, որոնց մեր իշխանությունը ճանաչել է ադրբեջանի քաղաքացի։ Հարցնում են՝ ո՞նց կհարգի էդ իրավունքները, պատասխանում է՝ սա 21-րդ դարն է, 20-րդ դարը չէ։ Հակոբ Ասլանյանը երևի չի հիշում, որ 44-օրյա պատերազմը մեր թվարկությունից առաջ չի եղել։

Առաջարկում եմ կոնկրետ Հակոբ Ասլանյանը և իր պես մտածող ՔՊ-ականները իրենց երեխեքով, հարս ու փեսաներով, թոռներով, բոլորվ հավաքվեն, գնան ու օրինակ ցույց տան։ Առաջարկում են Ադրբեջան պետության մեջ ապրեն և լինեն փոքրամանությո՞ւն, թող իրենց օրինակով ցույց տան։ 21-րդ դարն է, Ադրբեջանը երաշխիքներ էլ տալիս է։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում, բացի ՔՊ-ականներից, այլ հայ դժվար գտնվի, ում Ադրբեջանը պատրաստ կլինի երաշխիք տալ։ Թող գնան, մի տարի ապրեն ու օրինակ ծառայեն նրանց համար, ում կոչ են անում։ Մենք էլ կմտածենք, լուրջ մարդիկ են, ձեռնածու չեն, ուրիշի կյանքերի մասին հիմար-հիմար չեն խոսում։

Նշեմ նաև, որ անկախ Ադրբեջանի վայրենություններից, հայ փախստականների՝ Ադրբեջան ու Արցախի՝ Ադրբեջանի օկուպացված շրջաններ վերադարձի հարցը ձեռնտու է Նիկոլին։ Արցախից ունեցել ենք 2021 թվականի տվյալներով՝ շուրջ 22 հազար փախստական, որոնք կազմում են շուրջ 5,5 հազար ընտանիք՝ պաշտոնական թվերով։ Նրանցից քա՞նիսին են տուն տվել։ Կրկնում եմ՝ պաշտոնական թվերով, ոչ պաշտոնկանը շատ ու շատ ավելի մեծ է։ Աղավնոյից, Սուսից գաղթածներց քա՞նիսին են տուն տվել։ Չեն տվել ու դժվար էլ տան, հո նրանք ՔՊ-ական պատգամավոր չե՞ն, որ տարին երկու հատ բնակարան տան Բյուրեղ թաղամասում։ Փախստականների հարցի քնարկումով՝ Նիկոլը իրեն կազատի էդ բեռից․ խի՞ տուն տամ, գնացեք խաղաղ ապրեք Ադրբեջանում, իմ հանձնած Արցախում։

Կարճ ասած՝ անկասկած է, որ փախստականների հարցը բերվելու է օրակարգ, այն էլ այս իշխանության պարագայում Ալիևը առիթը բաց չի թողնի։ Իսկ ի՞նչ դիրքորոշում կունենա այս հարցի շուրջ Նիկոլը։ Կարծում եմ՝ կասի՝ փախստականների հարցի լուծումը պետք է լինի և՛ Հայաստանի ժողովրդի, և՛ Արցախի ժողովրդի, և՛ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով։ Իսկ թե նման արտահայտություն անելուց հետո ինքը ոնց է հարցը լուծում, արդեն մի քանի անգամ ապացուցել է։ Չէ, կներեք, Արցախի ժողովուրդ արդեն չկա, ՔՊ-ական իշխանության համար նրանք արեն ԼՂԻՄ նախկին տարածքի էթնիկ հայ փոքրամասնություն են։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan