Ալիևը «Հայաստան վերադարձող ադրբեջանցիների» մարդահամար է անում ու «գծում» հայ-ադրբեջանական սահմանը. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի ասուլիսին զուգահեռ՝ նույն ժամին, Ադրբեջանի նախագահն է ասուլիս կազմակերպել: Խոսել Հայաստանի տարածքում երբևէ ապրած ադրբեջանցիներին հետ վերադարձնելու պլանների մասին: Նա նաև ընդունել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում Զանգեզուրի միջանցքի մասին չկա գրված, բայց դրա բացումը ենթադրվում է ապաշրջափակման կոնտեքստում:

