Վարդան Ղուկասյանի որդին կրկին ջրից չոր դուրս եկավ
Դիտել նաև
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կրկին ջրից չոր դուրս եկավ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսի 10-ին գրել էր, որ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծկռտուք էր սարքել: Դրանից հետո տևական ժամանակ ծեծի ենթարկվածը փախուստի մեջ էր, իսկ երբ հայտնաբերել էին նրան, հերքել էր միջադեպը:
Եվ ահա 4 ամիս տևած քննությունից հետո խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը պարզապես կասեցվել է. հանցագործություն և հանցագործները չկան: Իսկ թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

