«Վերջ Ալիևին». Բաքվում «մաքրել են» փողոցները բողոքից. Տեսանյութ
Վերածննդի հրապարակում պետնախարար Ռուբեն Վարդանյանը նաև հայտարարել է, թե հարևան երկրները Արցախից պետք է ժողովրդավարության օրինակ վերցնեն, նայեն հանրահավաքի կադրերը ու հասկանան ինչպես հարգել մարդու իրավունքները:
Այս հավաքից ժամեր անց մարդու իրավունքները ոտքի տակ տալու մաստեր կլաս են ցույց տվել Բաքվում: Ալիևի ավտորիտար ռեժիմը ուժով փողոցներն է մաքրել քաղբանտարկյալների ազատություն պահանջող ցուցարարներից, չեզոքացրել անգամ լրագրողներին:

