ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ադրբեջանը թուրքական բենզալցակայան է, ոչ թե սուվերեն պետություն. Եվգենի Սատանովսկի. Տեսանյութ

«Մենք վաղուց մոռացել ենք, որ Ադրբեջանը հետխորհրդային երկիր է: Ասում են՝ Ադրբեջանը սուվերեն պետություն է, բլա-բլա-բլա…Ադրբեջանը թուրքական բենզալցակայան է, ոչ թե սուվերեն պետություն: Ովքե՞ր են Ալիևի ուժային բլոկի, բանակի ղեկավարները… Թուրքե՞րը չեն… Ո՞չ… Բա ո՞վ է… Ով ղեկավարում է բանակը, նա էլ հրամաններ է տալիս»,- «Սոլովյով լայվի» ուղիղ եթերում ասել է ռուս գիտնական, արևելագետ, տնտեսագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտակլան կենտրոնի հիմնադիր և նախագահ Եվգենի Սատանովսկին:

Ըստ նրա՝ Ադրբեջանում իզուր չեն Ղարաբաղյան կոնֆլիկտին գնացել, և բոլոր նրանց, ովքեր ժամանակին կապ են ունեցել Ռուսաստանի կամ Խորհրդային Միությունում ծառայության հետ, հեռացրել են՝ թե պաշտպանության նախարարին, և թե գլխավոր շտաբի պետին, նույնիսկ, եթե նրանք եղել են ավելի քան արժանավոր ու ազդեցիկ մարդիկ:

«Կրկնեմ՝ իզուր չէր Հեյդար Ալիևը սառեցրել Ղարաբաղյան կոնֆլիկտը: Լինելով գեներալ և շատ խելացի նախագահ՝ նա հասկանում էր, որ հայերին առաջարկելու բան չունի: Ուրեմն նրանց պետք էր ենթարկել բռնագաղթի կամ կոտորել: Իսկ դա նա ոչ միայն չէր կարող անել, այլև առանձնապես ուժգին չէր էլ ուզում անել: Իսկ ի՞նչ կառաջարկի նրա որդին հայերին այն ամենից, ինչը կարող է կատարել, հը՞… Այնպես որ, իրավիճակն այսպիսին է»,- ասել է Սատանովսկին:

Փորձագետի խոսքով Ադրբեջանի գաղթանակը Պյուռոսյան հաղթանակ է:

«Հիմա Ալիևը հաղթող է… Ուռա՜, ուռա՜… Միայն թե հարցն այն է, թե երբ Էրդողանը նրան ինչ-որ բան պարտադրի, նա կարո՞ղ է «ոչ» ասել… Մենք գիտենք՝ ինչպես են թուրքերը հայկական հարցը լուծում… Ինչպե՞ս 100 տարի առաջ նրանք իրենց մոտ լուծեցին այդ հարցը: Ինչքա՞ն հայ էր ապրում Թուրքիայի Հյուսիսարևելյան Անատոլիայի շրջանում և ընդհանրապես ողջ երկրում, բայց այլևս չեն ապրում: Որքա՞ն հայ են կոտորել՝ 1.5, 2, 3.5 միլիո՞ն… Ինչքա՞ն համաշխարհային պատմական նշանակության հայկական հազարամյակների ժառանգություն են ոչնչացրել… Առաջին քրիստոնյաներն են, առաջին հայկական թագավորությունը Հայաստանն է եղել»,- ասել է արևելագետը՝ հիշեցնելով, որ նույն բանն արել են Նախիջևանում:

Սատանովսկին ասել է, որ Ադրբեջանի տարածքում հայկական ողջ պատմական, միջնադարյան, անտիկ ժառանգությունը ոչնչացվում է ամբողջությամբ:

«Ինչ-որ մեկն այդ մասին գեթ մի բառ ասե՞լ է, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում… Հը՞, երեխեք, ինչո՞ւ եք լռում: Չէ՞ որ դուք Բաքվից սիրում եք բարձրաձայնել ձեր իրավունքներ խախտման մասին, դե հիմա էլ ասեք… Այսինքն՝ ուրիշներին չի կարելի, ձեզ կարելի՞ է…»,- տարակուսել է փորձագետը:

Նա նաև խոսել է այն մասին, որ Ադրբեջանն ուզում է խորհրդային քարտեզներով սահմաններ ունենալ:

«Իսկ միգուցե Մոսկվան է՞լ է ուզում Ադրբեջանի հետ սահմաններ ունենալ՝ ըստ խորհրդային քարտեզների… Հա ի՞նչ… Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում է եղել, ու ինչ խորհրդային է եղել, կրկին մտնում է միասնական պետության կազմ… Դե հա, դա որոշակի ջանքեր կպահանջի, այդ թվում՝ շատերի վզին հասցնելու ձևով, ընդ որում, նաև երկրի, ի դեպ՝ ՌԴ-ի ներսում: Բայց խնդիր չկա, Ավելի լավ… Վաղուց ժամանակն է…»,-ասել է արևելագետը:

Եվգենի Սատանովսկին անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչ է Ալիևը տվել Ադրբեջանին, ու ինչ կտա «իր Ադրբեջանում» ապրող հայերին:

«Եվս մեկ Սումգայիթյան ջա՞րդ… Շնորհակալություն… Մնում էր, որ հայերը հիմա էլ թուրքերի տիրապետության տակ «զարգանան»… Հայերը լավ պատմական հիշողություն ունեն, ու ի՞նչ է Ցեղասպանությունը, այնտեղ բոլորն են հիշում»,-ասել է Սատանովսկին:

Մանրամասները՝ տեսանյութում

Հրապարակման պատրաստեց 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>