Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի, բեռների տեղաշարժը պետք է արագ վերականգնել. գերմանացի պաշտոնյա
Դիտել նաև
Ալիևը Վաշինգտոնում պարտության է մատնել Հայաստանին՝ 10:0 հաշվով, Փաշինյանի օգնությամբ
Կա՞ տարբերություն՝ միջանցքի անունը Թրամփի ճանապարհ կլինի, թե Զանգեզուրի միջանցք․ Արա Պողոսյան
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ
Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում
Ալիևը փորձում է Մոսկվայից ստանալ լեգիտիմ իրավունք՝ ինքնուրույն «բացել» այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»
Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով հանձնակատար Լուիզա Ամստբերգը։
«Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնել։ Հակառակ պարագայում դա կարող է հումանիտար լուրջ հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է ուշադրության կենտրոնում լինեն»․-գրել է նա։

