Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

ԱԳՆ-ում հանդիպում է եղել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի, փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը:             

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի գործողությունները, այդ թվում` մի շարք նմանօրինակ միջադեպերը Լաչինի միջանցքում, հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը ակնհայտորեն ի ցույց են դնում, որ Լաչինի միջանցքի փակումը նախապես ծրագրված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից և միտված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։

Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները հանդիսանում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մասնավորապես՝ դրա 6-րդ կետի կոպտագույն խախտում: Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողություններին թիրախային արձագանքի անհրաժեշտությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և արցախահայությանը էթնիկ զտումների կանխման միջոց:

Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերման, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը, այդ թվում` Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված նմանօրինակ գործողություններով կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և ի ցույց է դնում, որ առանց միջազգային մեխանիզմի Ստեփանակերտի և Բաքվի միջև իրական երխոսություն հնարավոր չէ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նման գործողությունները խաթարում են հայկական կողմի ջանքերը` ուղղված տարածաշրջանում  կայունության և խաղաղության հաստատմանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>