«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
21
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

Օսկար կատվի խնամակալը չպետք է վճռի մեր բոլորի ճակատագիրը. Վահե Հովհաննիսյան

Թուրքը փակում է Լաչինի միջանցքը, Հայաստանի ԱԺ-ում բուֆետ են բացում։ Ընդամենը սեպտեմբերին տվել ենք 200-ից ավելի զոհ, ունենք չվերադարձված դիեր, իշխանությունն անամոթաբար գնում է Քաթար՝ ֆուտբոլ նայելու, օր ու մեջ ամենաթանկ ռեստորաններում հարսանիքի է։ Մեզ իսկապես հոտի տեղ են դրել՝ «Օսկար» կատվի տեղը։ ԱԺ-ում պատգամավորները կառուցողական քննարկում են, թե նոր օրենքով ոստիկանի դուբինկան ռեֆորմից հետո ռետինի՞ց է լինելու, թե՞ կաուչուկից։

Մեր գլխին վաղը թափվելու են թուրքի Բայրաքթարն ու հրթիռները. մենք ինչո՞վ ենք զբաղված։

Նայում ես մարդկանց, ովքեր հետդ նոյեմբերի 9-ից հետո երթի են եղել, նախընտրական շտաբերում ու հիմա հանկարծ իշխանության մեջ են, տարբեր պաշտոնների ու հասկանում ես, որ նրանք նույն հաջողությամբ վաղը Մեհրիբանի օֆիսում էլ կաշխատեն։ Իսկ որոշ ՔՊ-ական պատգամավորների լսելով՝ հասկանում ես, որ Օսկար կատուն նրանցից ավելի խելոք է, և բնականաբար՝ բարոյական։ Առաջին անգամ, երբ արձանագրվեց ՔՊ-ի ուսապարկության գաղափարը, շատ վատ էր, բայց դա ամենավատ բանը չէր։ Հետո պարզ դարձավ, որ ուսապարկությունը միայն ՔՊ-ական երևույթ չէ. դա վատ էր, բայց դարձյալ ամենավատը չէր։ Հետո հասկացվեց, որ ուսապարկությունը տարածված հանրային երևույթ է. դա շատ-շատ վատ բան էր, բայց էլի վատագույնը չէր։ Հիմա նկատվում է ամենավատը՝ ոչ քաղաքական դեմքերի ինքնաուսապարկացման պրոցեսը։ Նորմալ մարդիկ, լուրջ մարդիկ սկսում են մտածել, որ ուսապարկ լինելը ավելի կոմֆորտ է, ավելի անվտանգ է ու որոշում են դառնալ ուսապարկ՝ մինչև իրենց գլխի ճարը տեսնեն։ Սա է ամենավատը։

Ու անգամ չես կարող մեղադրել, որովհետև պայքարի դուրս եկած՝ ավելի հայտնի դեմքերը աչքիդ առաջ և ստվերում դառնում են «կառուցողական ու լայնախոհ», իսկ «Օսկարի» խնամակալը իր 680 հազարի շնորհիվ դեռ իշխանություն է։

Էդ 680 հազարից հիմա քիչ բան է մնացել, բայց չկա նաև հունիսի 20-ի ընտրությունների չեղարկման պրոցեսը։ Աննա Վարդապետյանն է դարձել քաղաքական դաշտի և քաղաքական վարքագծի վրա ազդող ամենաազդեցիկ գործոնը։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ Արցախի խեղդամահ լինելու պրոցեսը Երևանում քչերին է հետաքրքրում։ Բայց դա խաբուսիկ է. ո՞վ է կոնսոլիդացնում մարդկանց գաղափարի շուրջ, որևէ գաղափարի՝ ոչ միայն Արցախի։ 5 րոպե ցանկացած անտարբեր միջավայրում սկսում ես մարդկանց հետ հանգիստ խոսել, բացատրել խնդիրները, աչքիդ առաջ վերափոխվում են, դառնում են առողջ, հայրենասեր մարդիկ։ Պատկերացրեք, եթե ակտիվ, գրագետ, համակարգված աշխատանք տարվեր պատերազմից հետո, ինչքան ուրիշ վիճակ կլիներ այսօր։

Արցախի շուրջ սուր իրավիճակի մասին

Լաչինի ճանապարհի սուր ճգնաժամն այս կամ այն կերպ լուծվելու է, բայց հիմնական խնդիրը Հայաստանի ՄԵԿ հոգու իշխանության բովանդակությունն է։ ՄԵԿ հոգին չի կարող պետության ճակատագրական հարցերը միակամ լուծել։ Դա բերելու է աղետի։ Այսօրվա Լաչինի ճգնաժամը Պրահայում թույլ տված կոպիտ սխալների արդյունքն է, պատերազմից հետո թույլ տված կոպիտ սխալների ուղիղ հետևանքը։

Որպես օրինակ. 2 տարվա ընթացքում Երևանը ամենօրյա համառությամբ պետք է դներ Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը՝ բոլոր հարթակներում, բոլոր թղթերում, ինչպես թուրքերը դնում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Լաչինի միջանցքի, մեր լինել-չլինելու, խաղաղության և մյուս կարևոր հարցերի փոքրաթիվ բանալիներից մեկը Երևանում է։ Իսկ հիմա մենք մեր «բանալին կորցրել ենք» ու ոչ մի հարցի լուծում չենք տեսնում։ Իսկ այդ լուծումները կան. խաղաղության հնարավորությո´ւնն էլ կա, Արցախ պահելու հնարավորությո´ւնն էլ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>