«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
22
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

Ինչ է արվել այն ժամանակ և ինչ է արվում հիմա․ Արսեն Ջուլֆալակյան

«Մարդիկ հիմնականում փորձում են արդարացումներ գտնել իրենց ձախողումներին…

Այդպես եղավ 44-օրյա պատերազմից միանգամից հետո, երբ իշխանության «թեթև ձեռքով» ներդրվեց «ոչինչ հնարավոր չէր անել, ամեն ինչ կանխորոշված էր» բացարձակ սուտ թեզը: Նույնը շարունակվում է հիմա, թե իբր «ոչինչ այլևս մեզանից կախված չէ»: Առաջարկում եմ ստորև ծանոթանաք Արցախյան 1-ին պատերազմի հերոսական կարևորագույն դրվագներից մեկին: Այն ժամանակ ևս շատերն ասել են, թե «այլևս ոչինչ հնարավոր չէ անել»: Բայց ի տարբերություն այսօրվա, ժամանակի ՀՀ և ԱՀ իշխանություններն այդ կարծիքին չէին:

Արցախի Պաշտպանության Պետական Կոմիտե - 1992թ օգոստոս Շուշիի օպերացիայից շուրջ 1 ամիս անց (1992թ հունիս) Ադրբեջանը մեծ թափով անցնում է հարձակման Ասկերանի, այնուհետև Մարտակերտի ու Լաչինի ուղղությամբ։ Միասնական ռազմական ղեկավարման ու ցաքուցրիվ ֆիդայական ջոկատների պայմաններում արդեն օգոստոսի սկզբներին Ադբեջանի հսկողության տակ էր անցել ԼՂԻՄ կեսից ավելին, իսկ Ստեփանակերտն ու ճանապարհը դեպի Հայաստան լի էր փախստականներով։ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը այդ ժամանակ հայտարարել էր, թե աշնանը Ստեփանակերտում թեյ է խմելու, իսկ Սևանում լվալու է ոտքերը։ 1992թ. Օգոստոսի 12-ին ԼՂԻՄ Գերագույն Խորհրդի(ԳԽ) հավանությամբ ստեղծվում է Պաշտպանության Պետական Կոմիտե(ՊՊԿ):

ԳԽ խոսնակ Գեորգի Պետրոսյանն ու վարչապետ Օլեգ Եսայանը հրաժարական են տալիս ու իշխանությունը փոխանցում նորաստեղծ ՊՊԿ-ին, որի նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա տեղակալ է նշանակվում Ժիրայր Պողոսյանը: Նախարարների խորհուրդը դե յուրե պահպանվում է, սակայն փաստացի վարչապետի պաշտոնը իրականացնում է Քոչարյանը, ով առաջադրում է նոր կազմ՝

* Ռոբերտ Քոչարյան - նախագահ

* Կարեն Բաբուրյան - նախագահի տեղեկալ

* Սերժ Սարգսյան - ինքնապաշտպանական կոմիտեի ղեկավար

* Արմեն Իսագուլով - ներքին գործերի ղեկավար

* Սամվել Բաբայան- Զորքերի հարամանատար

* Բորիս Առուշանյան- տնտեսական գծով ղեկավար

* Վալերի Բալայան - պաշտպանության և ավտանգության կոմիտեի ղեկավար

Կոմիտեի առաջին որոշումներն ուղղված էին ռազմական դրության ամրապնդմանը, ընդհանուր զորակոչ կազմակերպելուն, ռազմական դատախազություն, պարետատուն ու զինվորական տրիբունալի ստեղծմանը։ Ինքնապաշտպանության կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին ստորագրում է հրաման, որով ստեղծվում էին Արցախի Հանրապետության պաշտպանական շրջանները, ինքնապաշտպանական ուժերի կազմակեպման նոր կառուցվածք, կանոնավոր ստորաբաժանումներ (գումարտակներ, դիվիզիաներ)։

Կոմիտեն նախաձեռնում է Պարտադիր Զորակոչ,Բանակին են միանում բոլոր տղամարդիկ անխտիր, ովքեր կարող են զենք բռնել։ Ստացվող օգնությունը տրամադրվում էր բանակին, ու բնակչությունն իր հերթին շահագրգռված էր միանալու զինվորականներին՝ աջակցություն ստանալու համար։ Կոմիտեն որոշում է կայացնում սեփականությունից զրկել բոլորին, ովքեր խուսափում են զորակոչվելուց ու լքում են ԼՂԻՄ-ը, իսկ բնակարանները տրվում էին կռվողներին։ Դրանից հետո մարդկանց արտագաղթը դանդաղում է։ Իրականացվում է Արցախում հոսանքի վերականգնում։ Կոմիտեն նախաձեռնում է նաև առանձին զինվորական ջոկատների միավորումը՝ կազմավորելով դասակներ, վաշտեր ու գումարտակներ։ Այդ աշխատանքը իրականացնում է Սամվել Բաբայանը։ Չենթարկվող ու կանոնավոր բանակային կանոններ չընդունող ռազմիկները ենթարկվում էին պատասխանատվության։

Արդյունքում մի քանի ամիս անց Արցախն ուներ արդեն մոտ 15.000 կանոնավոր բանակ, որը ենթարկվում էր գլխավոր շտաբին։ Շտաբը ղեկավարում էին խորհրդային տարիներից ռազմական մեծ փորձ ունեցող զինվորականներ՝ այդ թվում Քրիստափոր Իվանյանը, Անատոլի Զինևիչը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Սեյրան Օհանյանը...

1992-ի սեպտեմբերին Ադրբեջանը գրավել էր գրեթե ողջ Մարտակերտի շրջանը, որտեղ մինչ այդ բնակվում էր 45.000 հայ։ Շուտով իրավիճակը սկսեց կտրուկ փոխվել, ու մինչ աշնան վերջ Արցախի զորքերը դուրս եկան Խաչենագետ ու Թարթար գետերը բաժանող սարերի բնագծին:

Իսկ արդեն 1993թ գարնանը հայկական կողմն ազատագրում է Մարտակերտի շրջանի մեծ մասը և շարունակելով հաղթական երթը՝ նույն թվականին ոչնչացնում է թշնամու ռազմահենակետերը Քարվաճառի, Ակնայի, Վարանդայի, Քաշունիքի, Ջրականի և Կովսականի շրջաններում Պաշտպանության պետական կոմիտեն գործում է մինչև 1993թ նոյեմբերի 10, երբ Ռոբերտ Քոչարյանի հրամանով ստեղծվում է Արցախի Պաշտպանության Բանակը...

Հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելուց՝ զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին

հ.գ.1 համեմատեք, ինչ է արվել այն ժամանակ և ինչ է արվում հիմա:

հ.գ.2 նույնիսկ մեր նորագույն պատմությանը ծանոթ չենք»։

Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>