«Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ
28
Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Պատերազմ Արցախում
Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան

ՌԴ-ն ուզում էր ԼՂ հարցը թողնել ապագային, սակայն Փաշինյանը Պրահայից բերեց այլ փաստաթուղթ. Լավրով․ Տեսանյութ

Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները վերջերս «ավելի շատ խոսում են Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»։

«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,-ասել է նա։

Աղբյուր՝ tert.am

***

Դեռեւս 2012թ. ՌԴ-ն առաջարկություններով էր հանդես եկել, եւ դրանց ընդունման դեպքում ղարաբաղյան հիմնախնդիրը կփակվեր ընդմիշտ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Համենայն դեպս, այդ ժամանակ է ի հայտ եկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու հայեցակարգը։ Հայեցակարգը շատ պարզ էր. հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ հինգ ադրբեջանական շրջաններից՝ իրենց թողնելով երկու շրջան, որոնք Հայաստանը կապում են Ղարաբաղի հետ, իսկ այդ երկու շրջանների ճակատագիրը, իսկ դրանք ադրբեջանական են, ոչ ոք չի վիճարկում, բայց այդ երկու շրջանների ճակատագիրը, որոնք մնում են ադրբեջանական շրջաններ, կորոշվի ժամանակի ընթացքում, Ղարաբաղի կարգավիճակի սահմանմամբ։ Ահա այդ ժամանակ առաջին անգամ ի հայտ եկավ կարգավիճակի հարցը «հետո»-ին թողնելու հայեցակարգը։ Իսկ «հետո» ասելով հասկացվում էր հաջորդ սերունդը՝ պատկերավոր ասած։

Հետո 2020թ. աշնանը եղավ պատերազմ, այն կանգ առավ նախնական շփումների փուլում, երբ պատրաստվում էին եռակողմ հայտարարությունները, երեք եռակողմ գագաթաժողովները՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, երկուսը՝ Մոսկվայում, մեկը՝ Սոչիում։ Այն ժամանակ նույնպես խոսում էին այն մասին, որ պետք է ինչ-որ կերպ քաղաքական գործընթաց սկսել, եւ կար ըմբռնում, որ Ղարաբաղի կարգավիճակը կարելի է հետաձգել։ Եվ, ելնելով դրանից, Ռուսաստանը ձեւակերպեց խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվեց կողմերին, եւ այդ արտահայտությունը կար։

Եվ, ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է գրեթե ամեն ինչի աջակցել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրամշակվի։ Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին եւ հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիեւը եւ վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ եւ Ալմաթիի հռչակագրով։ Իսկ Ալմաթիի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է։ Եվ երբ ստորագրելով այս պայմանավորվածությունը՝ մեր հայ գործընկերները մեզ ասում են, թե թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկությունները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, դե, դուք էլ եք հասկանում, որ դա այնքան էլ բանակցություններ վարելու «օպերայից» չէ, այլ մի ուրիշ օպերայից»,-ասել է Լավրովը։

Աղբյուր՝ news.am

***

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում անդրադարձել է հարցին առ այն, թե ինչու ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ չի գործում և արդյոք դրա աշխատանքի վերականգնման հեռանկար կա:

Ըստ Լավրովի՝ պատասխանը շատ պարզ է. ԵԱՀԿ ՄԽ-ն ժամանակին ստեղծվել էր՝ միավորելու այն երկրները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ տարածաշրջանում և կարող էին ազդակներ ուղարկել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից և ՌԴ-ի միջնորդությամբ կրակի դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, երբ Մոսկվան սկսել է կողմերին աջակցել սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման և խաղաղության պայմ անագրի նախապատրաստման աշխատանքներում, նկատվել են մյուս խաղացողների՝ այդ գործընթացներին միջամտելու փորձերը:

«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարել է, որ ո՛չ մի տեղ, ո՛չ մի ձևաչափով չի աշխատելու ՌԴ-ի հետ: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ ՄԽ գործունեության ավարտի մասին: Այդ պատճառով, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են ՄԽ-ի մասին, մենք նրանց ասում ենք որ այդ հարցը պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք ասել են, որ այդ խումբ այլև հնարավոր չէ հավաքել, և, իհարկե, Ադրբեջանին, քանի որ առանց նրա մասնակցության որևէ միջնորդական ջանքեր անիմաստ են: Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և՛ ԵՄ-ն փորձում են, միջնորդական ջանքերի միջամտելու միջոցով, փոխհատուցել իրենց իսկ կողմից ՄԽ-ի թաղումը՝ սեփականաշնորհելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ռուսական կողմի մասնակցությամբ: Օրինակ՝ Բրյուսելում անցկացնում են սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստ»,-ասել է Լավրովը:

Աղբյուր՝ tert.am

***

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկեց ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ թողնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սերունդներին, սակայն Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայից բերեցին փաստաթուղթ, որով հղում էր արվում 1991 թ-ի Ալմաթիի համաձայնագրին, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանի կազմում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած երեք գագաթնաժողովների ժամանակ կար փոխըմբռնում, որ կարելի է սկսել քաղաքական գործընթաց և թողնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագային։

Ելնելով սրանից՝ ՌԴ-ն ձևակերպել էր խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվել էր երկու կողմերին, այնտեղ այդ մասին կար գրված։ Ադրբեջանական կողմը մեզ ասաց, որ ամեն ինչ պատրաստ են ստորագրել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրամշակել։ Իսկ երբ արդեն հոկտեմբերին տեղի ունեցավ Սոչիի հանդիպումը, մենք ուզում էինք վերադառնալ այս հարցին և հասկանալ, թե որքան են մեր գործընկերները պատրաստ իրականացնել ջենթլմենական պայմանավորվածությունները՝ լուծել բոլոր խնդիրներն ու թողել Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագային։

Բայց երբ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք իրենց հետ բերեցին Պրահայից այն փաստաթուղթը, որում ասված է, թե իրենք ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմաթիի հռչակագրով։ Իսկ ԱՊՀ ստեղծման մասին Ալմաթիի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր երկրների սահմանները հիմնվում են խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների վրա, որով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հանդիսանում է Ադրբեջանի ԽՍՀ մաս», - ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հավելել է, թե երբ «այսքանից հետո մեր հայ գործընկերներն ասում են, թե Ռուսաստանը թող հաստատի իր առաջարկները Ղարաբաղի մասով, դա բանակցություններ վարելու օպերայից չէ, այլ բոլորովին այլ օպերայից», - ասել է նա։

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>