Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպում չի լինի, քանի որ նա Մակրոնի ներկայության պայման է դրել․ Ալիև
Դիտել նաև
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա:
«Երեկ Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնական-խմբ.) ինձ տեղեկացրել է, որ իր հետ կապ են հաստատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից և տեղեկացրել, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։
Դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- ուրբաթ միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Ալիևը։

