Կիև, Օդեսա, Դնեպրոպետրովսկ. Ռուսաստանը շարունակում է զանգվածային ռմբակոծությունները Ուկրաինայի տարածքում՝ ոչնչացնելով երկրի ենթակառուցվածքը. Տեսանյութ
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Սենսացիոն բացահայտում. պարզվում է՝ ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական կողմից սպանվածների և անհայտ կորածների թիվը հասնում է 1 մլն 700 հազարի
Ինչի՞ շուրջ համաձայնության եկավ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և եվրոպական լիդերների հետ Վաշինգտոնում
Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքներն Ռուսաստանի համար
Ի՞նչ են ցույց տալիս Պուտին-Թրամփ հանդիպման առաջին արդյունքները
Նոյեմբերի 17-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի ենթակառուցվածքներին:
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Օդեսայի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոյին։ «Ուկրանիայի ողջ տարածքում կա զանգվածային հրթիռային հարվածի վտանգ: Խնդրում եմ շրջանի բնակիչներին մնալ ապաստարաններում»,-գրել է նա:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դնեպրոպետրովսկի որոշ շրջաններում խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը. կա նաև տուժած:
Ուկրաինայի վարչապետ Դմիտրի Շմիգալը նույնպես հայտարարում է, որ Ռուսաստանը ռմբակոծում է ոչ միայն էներգետիկ, այլև արդյունաբերական ենթակառուցվածքները։
Zham.am

