Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողվողը բերման է ենթարկվել
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 31-ին՝ ժամը 10.10-ին, Երևանյան և Վան փողոցների խաչմերուկից բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Աննա Ա.-ն, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

