Ջաբրայիլում ականի վրա պայթել է ադրբեջանական ընկերության մեքենան․վարորդը վիրավորվել է
Դիտել նաև
Այսօր Ջաբրայիլի շրջանի չականազերծված տարածքում ականի վրա պայթել է ադրբեջանական İmprotex Industries ընկերությանը պատկանող ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի Ականազերծման գործակալությունը (ANAMA)։
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել մեքենայի վարորդ Իլգար Ահմեդովը (ծնված 1972 թ.):

