Կենսաթոշակները կվճարվեն փետրվարի երրորդ աշխատանքային օրվանից
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 3-ից: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ արդեն 4-5 տարի է յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրը սկսվում են տվյալ ամսվա կենսաթոշակի գումարների վճարումները: «Արդեն ունենք կենտրոնացված համակարգ, եւ, հետեւաբար, կենսաթոշակների վճարման հետ կապված որևէ տեխնիկական խոչընդոտ, որևէ խնդիր չի առաջանում»,-ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի բոլոր տիպի վճարումները նման համակարգով կիրականացվեն:
Պետական կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:

