Տանիքը պոկվել եւ ընկել է կայանված ավտոմեքենայի վրա
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 00.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքը պոկվել եւ ընկել է կայանված ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն.
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից Գ. Մ.-ին պատկանող բացօթյա ավտոտնակի ազբեստյա ծածկը պոկվել է եւ ընկել է ներսում կայանված «Lada 21015» 34 OO 460 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Փրկարարները ապամոնտաժել եւ հեռացրել են ազբեստյա ծածկը:

