Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

Գրեթե կասկած չկա, որ մերձավորարևելյան անկայունությունը կարող է տեղափոխվել Կովկաս. Ռուսաստանը պետք է չուշանա. Ստանիսլավ Տարասով

Ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումներին և դրանց արդյունքներին, հրապարակել է «Անդրկովկասում Ռուսաստանի համար ամենակարևորը չուշանալն է» վերտառությամբ վերլուծական հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի (ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ-Tert.am) հետ քառակողմ հանդիպումից հետո Եվրախորհուրդը հայտարարություն է տարածել, որում խոսվում է անդրկովկասյան երկու հակամարտող պետությունների սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության մեկնարկի մասին: Այն կսկսի աշխատել այս ամիս, մանդատի ժամկետը սահմանափակվում է երկու ամսով։ Միաժամանակ հատուկ ընդգծվում է, որ «Հայաստանը համաձայնել է աջակցել քաղաքացիական առաքելությանը, իսկ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել դրա հետ այնքանով, որքանով դա կվերաբերի իրեն»։ Սա նշանակում է հետևյալը. թեև Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները, չնայած Ռուսաստանի դիվանագիտական ջանքերին՝ դա վերափոխելու ինչ-որ համաձայնության, Եվրոպական խորհրդի առաքելության հայտնվելու մասին որոշումը կայացվել է առանց Մոսկվայի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդների նման առաքելություն ստեղծելու գաղափարը բարձրաձայնել էին Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի՝ Եվրամիությունից համապատասխան մանդատ ունեցող երեք արտգործնախարարները՝ անցյալ տարվա հունիսին Անդրկովկաս կատարած այցի ժամանակ։

Պատահական չէ, որ Մոսկվայի անորոշ հայտարարությունների ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը ողջունել է Եվրոպական խորհրդի արարքը՝ այն կապելով «համապարփակ խաղաղ գործընթացում» նոր ազդակի հետ։ Նման արձագանքը կարելի է հասկանալ, քանի որ տարածաշրջանում հայտնվում են նոր դերակատարներ, որոնք հնարավորություն են ստանում ամրագրել իրենց ներկայությունը տարածաշրջանում և անմիջականորեն մասնակցել երկարաժամկետ հակամարտության կարգավորմանը՝ խաղաղ համաձայնագրի կնքմամբ։ Սա հենց այն քաղաքական դիվիդենտն է, որը Արևմուտքին հնարավորություն է տալիս հաջող պայմաններում «կառչել տարածաշրջանից»:

Այս առումով Երևանի և Բաքվի դիրքորոշումները ինտրիգային են թվում։ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստը 1991 թվականի սահմաններում, ինչը ենթադրում է նրա համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ Բաքվի վերահսկողությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) գործունեությունը վերակենդանացնելու նրա համառ փորձերն ավարտվում են ԵՄ առաքելության հայտնվելու մասին միջանկյալ որոշմամբ, որը ցույց է տալիս հայկական անկլավի ճակատագիրը և նրա կարգավիճակը միջազգային երաշխիքների ձևաչափով որոշելու մտադրությունը՝ Եվրամիությունից մասնակցությամբ, իհարկե։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առաքելության գործունեությանը նրա համաձայնությունը վկայում է, որ Բաքուն պատրաստ է ԵՄ համակարգման ներքո որոշել անկլավի կարգավիճակը՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի անառարկելի ներառումն Ադրբեջանի կազմ։ Հակառակ դեպքում Բաքու-Երևան երկխոսությունը կբացառվեր։

Ավելին, ձևավորվող գործընթացի տրամաբանությունը տարածաշրջանային իրավիճակի օրակարգ կմտցնի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության կամ նրանցից բացի եվրոպական խաղաղապահ կորպուսի հայտնվելու հարցը։

Եթե Բաքուն իսկապես երկխոսության գնա Ստեփանակերտի հետ, ինչպես ասում է Հայաստանի վարչապետը, ապա հավանական է, որ Ադրբեջանը Մոսկվայի հետ քննարկումների ժամանակ ձգտի ռուս խաղաղապահների դուրսբերմանը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով սահմանային հանձնաժողովի հերթական նիստը նախատեսված է հոկտեմբերի վերջին Բրյուսելում։ Այստեղից էլ հիմնարար բնույթի եզրակացություն. հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները սցենարային բնույթ են կրել։ Այժմ նման դեպքերի կրկնության վտանգը հասցված է նվազագույնի։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ: Մոսկվան ասում է, որ շարունակում է «մատը զարկերակի վրա պահել տարածաշրջանում, թեև Բրյուսելն իր աչքի առաջ «սեփականաշնորհում է» հակամարտության գոտում ռուսական բոլոր խաղաղության համաձայնությունները։

Բրյուսելը նույնիսկ իր վրա է վերցնում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային խնդիրների լուծումը, թեև ԽՍՀՄ փլուզման հիմնական քարտեզները Մոսկվայի տրամադրության տակ են։ Սակայն երևանյան որոշ փորձագետներ պատասխանում են, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացվի 1919-1920 թվականների քարտեզներով, իսկ միգուցե Վերսալի խաղաղության կոնֆերանսում Բաքվի ու Երևանի ներկայացրած տարբերակով։ Հայ փորձագետները պնդում են, որ «Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային սահմաններից՝ իրեն ճանաչելով որպես Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) իրավահաջորդ՝ ընդունելով համապատասխան սահմանադրական ակտը։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կորոշվի առանց Ռուսաստանի մասնակցության, ինչը որոշակի պայմաններում կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին և Թուրքիային։

Պատահական չէ, որ այս իրավիճակում նյարդայնացել է Թեհրանը։ Այսպես կոչված Պրահայի փոխզիջումներից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանդես եկավ հայտարարությամբ. «Հայաստանի և Իրանի սահմանը գրավելու համար Ադրբեջանի հարձակումը, եթե իրականացվի, Կովկասում մեծ աշխարհաքաղաքական պատերազմի սկիզբ կլինի։ Ցանկացած քայլ, որը կասկածի տակ է դնում Իրանի անվտանգությունը, կհանգեցնի մեր միջամտությանը»։

Ճիշտ է, դժվար է ասել, թե ինչու է Իրանում այնպիսի տպավորություն, որ Բաքուն պատրաստվում է զավթել Հայաստանի տարածքի մի մասը։ Կա մի գործոն, որն անհանգստացնում է իրանցիներին՝ սա «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացման հնարավորությունն է՝ ճանապարհ, որը կապելու է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ։

Թեհրանը մտավախություն ունի, որ կարող է կտրվել Հայաստանից, և այդ ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի դերը կմեծանա ոչ միայն Անդրկովկասում։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները շատերի համար անսպասելի ընթացք են ստանում. ակնհայտ է դարձել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետաքրքրության աճը:Միևնույն ժամանակ, ավելի հստակ տեսանելի են դարձել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության ուրվագծերը. Ռուսաստանի ոտքերի առաջ, փորձագետներից մեկի խոսքերով, «սկսել են նետել կոտրված ապակիները, որոնց վրայով քայլելը վտանգավոր է»: Ավելին, գրեթե կասկած չկա, որ մերձավորարևելյան անկայունությունը հնարավոր է տեղափոխվի կովկասյան տարածաշրջան։ Ուստի, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների դինամիկան Մոսկվայի օրակարգում է դնում այնտեղ ազդեցության ոլորտների վերաբաշխման խնդիրը։ Հիմա գլխավորը չուշանալն է»։

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>