«Մենք կվերականգնենք Ղարաբաղն ու Զանգեզուրը». Ալիևը
Դիտել նաև
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև բանակցություններից ժամեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերում գրառում է արել.
«Մենք կվերականգնենք Ղարաբաղն ու Զանգեզուրը: Եթե նախկինում մեր ազգային գաղափարը մեր հողեր վերադառնալն ու տարածքային ամբողջականություն վերականգնումն էր, ապա այսօր խոսքը Ադրբեջանին վեր բարձրացնելու մասին է, որն ազատվել է օկուպացվածի պիտակից, և այն դարձնել է աշխարհի ամենահաջողակ երկրներից մեկը»:
Ավելի վաղ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր իր և Ալիևի հետ հանդիպմանը ու գրել.
«Ադրբեջանը դարձյալ դրական չարձագանքեց։ Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է տարածքային կոմունիկացիաների ամբողջական ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը»,-գրել էր Փաշինյանը։
Zham.am

