Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Ղարաբաղը Փաշինյանի համար գոյություն չունի որպես բուն հայկական հող, իսկ ղարաբաղցիները ոսկոր են նրա կոկորդում․ ռուս գործիչ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Փաշինյանի ընտանեկան թերթը «հավաստի աղբյուրի» հերթական հոդվածն էր հրապարակել՝ այս անգամ ներկայացնելով Ռուսաստանի մղումները եւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ վարած քաղաքականությունը։ Այն վերնագրված է՝ «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրության»։

Հրապարակման իմաստն այն է, որ ՌԴ-ն դիտավորյալ է անօգնական վիճակում թողել Արցախն ու Հայաստանը՝ շանտաժի ենթարկելով եւ ստիպելով, որ միանանք Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ «Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական եւ գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի եւ որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»,-գրում է «հավաստի աղբյուրը»։ ՌԴ-ի պաշտոնական արձագանքը երկար չսպասեցրեց։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը սա բնութագրեց որպես «հերթական հիմարություն»։ Հասկանալի է, որ նույնիսկ այս բնորոշումը չէր լինի, եթե նյութը տեղ գտած չլիներ Փաշինյանի թերթում, եւ այն ուղղակի չնույնականացվեր վարչապետի կարծիքի հետ։ Երեւանում ու Մոսկվայում շատերը համոզված են՝ «հավաստի աղբյուրը» հենց Նիկոլ Փաշինյանն է։

Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովն ասում է՝ Փաշինյանի խոսքերը «մատից ծծած են» ու ոչ մի աղերս չունեն իրականության հետ։

«Երբեք մեր նախագահը նման բան չի ասել՝ որ Հայաստանը պետք է մտնի միասնական պետության մեջ, եւ չի էլ ասի։ Փաշինյանի խոսքերը մատից ծծած են, ինչպես ասում են։ Այլ բան են հայ ժողովրդի տրամադրությունները»։ Վիկտոր Կրիվոպուսկովը հիշեցնում է, որ հայ ժողովուրդն արդեն 300 տարի է՝ ողջունում է երկու ժողովուրդների բարեկամությունն ու միասնությունը։ «Փաշինյանը եթե դպրոց է գնացել, թող հիշի, թե երբ է Հայաստանն առանց Ռուսաստանի երջանիկ եղել՝ նախկինում, ներկայում, էլ չեմ ասում ապագայի մասին: Թե ինչ պայմաններում է Հայաստանն ազատվել թուրքական յաթաղանից, զարգացրել տնտեսությունը, արդյունաբերությունը, մշակույթը։ Խորհրդային շրջանն ամենաերջանիկն է եղել Հայաստանի համար, ես ՌԴ դեսպանատանն իմ աշխատանքի տարիներին շատ եմ լսել հայերից այդ միտքը՝ որ Խորհրդային Միությունը կարծես հայերի համար ստեղծված լիներ։ Խորհրդային Միության օրոք Հայաստանն ամենաբարգավաճ ու զարգացած, ամենակրթված, բարձրտեխնոլոգիական, առաջադեմ հանրապետությունն էր, որն ահռելի առեւտրաշրջանառություն ուներ։ Ամեն օր մոտ 300 էշելոն էր դուրս գալիս Երեւանից ու այդքան էլ մտնում էր Երեւան»։

- Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանի համար իմաստ ունի՞ նեղել Հայաստանին․ զենք չտալով, ռազմական օգնություն չցուցաբերելով՝ դրդել մեզ մտնել միասնական պետության մեջ՝ ՌԴ-ի հետ։ Ռուսաստանին պե՞տք է նման մեթոդներով ներգրավել Հայաստանին։

- Գիտեք, այդ հոդվածները գրում է հենց վարչապետը, եւ դրանք պետք է որ ճշմարտացի լինեին, բայց նա կեղծ հորինվածքների տաղանդ ունի։ Նա գլուխ էր գովում, թե Պուտինի հետ բազմակի հանդիպումներ է ունենում, ու հանկարծ նման բա՞ն է հրապարակում։ Սա ոչ միայն վարչապետին չի սազում, այլեւ դեղին մամուլի լրագրողին անգամ սազական չէ։ Պարոն Փաշինյանը դեռ 2018 թ․ ապրիլի 1-ին կանգնած էր Հանրապետության հրապարակում՝ Putin, go! ցուցապաստառով։ Չէ՞ որ դա բոլորն են հիշում։ Նաեւ՝ որ արցախյան մոբիլիզացիոն այցեր էր ձեռնարկում, ու Ղարաբաղում նրան աքացիներով էին դիմավորում։ Իսկ այսօր, ահա, նա ասում է, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին ու Արցախին՝ մտնել միութենական պետության մեջ։ Սա նշանակում է չիմանալ պատմություն։ Նախկինում, օրինակ, անգրագետ բոլշեւիկները գոնե աքսորավայրերում ու բանտերում էին կրթություն ստանում։ Բայց ձեր վարչապետին, ով չունի բարձրագույն կրթություն, Աստված այդ հնարավորությունից էլ զրկեց, եւ նա նույնիսկ բանտում գտնվելով, չունեցավ կրթվելու ցանկություն։ Եթե նա կրթված լիներ, երբեք իրեն թույլ չէր տա նման մտքեր արտահայտել Ռուսաստանի հասցեին։ Տեսեք, նա զուգահեռ է անցկացնում ուկրաինական ճգնաժամի հետ, եւ դրանից իսկ արդեն երեւում է, որ հրահանգ է կատարում։ Մանավանդ, որ վերջերս ձեզ մոտ Նենսի Փելոսին էր, եւ կարծում եմ՝ այդ հրապարակումն էլ Վաշինգտոնի օբկոմի հրահանգներով է կատարվել։ Դա ամերիկյան համալսարանների հետեւանքն է, որը նա անցել է ու անցնում է։

- Ամսի 6-ին Էրդողանն ու Փաշինյանը հանդիպելու են ու խոսելու են խաղաղության պայմանագրի, կարծում եմ՝ նաեւ Սյունիքի միջանցքի մասին։ Ի՞նչ եք կարծում՝ Արցախի թեման կշոշափվի՞, թե՞ այն այլեւս չկա։

- Ինչո՞ւ խոսել Ղարաբաղի մասին, ի՞նչ խոսել։ Ձեր վարչապետը Ղարաբաղը հանձնել է։ Նա չի համարում, որ Ղարաբաղի մասին խոսելն իր գործն է, իր առանձնաշնորհն է։ Այդ հանդիպման ժամանակ անգամ եթե խոսվի էլ Արցախի մասին, դա լինելու է ոչ թե ղարաբաղցիների, Ղարաբաղի ու վերջինիս պատմական եւ գեոպոլիտիկ արժեքների մասին աշխարհում ու Կովկասում, այլ մի կտոր հողի, որտեղ կարելի է ինչ-որ բան սարքել կամ միացնել այն Ադրբեջանին։ Ղարաբաղը Փաշինյանի համար գոյություն չունի որպես բուն հայկական հող, իսկ ղարաբաղցիները ոսկոր են նրա կոկորդում, որից նա ինչքան շուտ ազատվի, այնքան շուտ կկարողանա հանգիստ քնել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>