ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի
Մինչ Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:
Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

