Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է
19
Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Պատերազմ Արցախում
Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը. Էլինար Վարդանյան

Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ ՀՀ տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. ՀՀ ԱՆ

Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում: Նախարարությունից պարզաբանում են, որ Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել, իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից:

«Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 2022թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ քրդեր Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրմին և Աթիլլա Քազըմի Չիչեքին` 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար դատապարտել է Աթիլա Չիչեքին 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ:

Նշվում է, որ 20.02.2022թ. դատավճռի համաձայն՝ Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմը և Աթիլլա Քազըմի Չիչեքը 2021 թվականի օգոստոսի 16-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վերահսկողության տակ գտնվող տեղամասում անցել են Արաքս գետն ու ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և թույլտվության, հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն, միաժամանակ իրենց հետ մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխել հրազեն ու ռազմամթերք, որից հետո բռնվել են ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից, ովքեր նրանց մոտից հայտնաբերել ու վերցրել են ապօրինի կերպով կրվող և փոխադրվող հրազենն ու ռազմամթերքը:

«20.02.2022թ. դատավճիռը բողոքարկվել է, որի արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը 23.02.2022թ. որոշմամբ մասնակիորեն բավարարել է ամբաստանյալների պաշտպանի բողոքը: Վերոնշյալ արարքներ կատարելու համար ամբաստանյալների նկատմամբ նշանակել է ազատազրկում հինգական տարի ժամկետով, իսկ գույքի բռնագրավում պատժատեսակը թողնվել է անփոփոխ: Նույն որոշմամբ ՀՀ 2003թ. ընդունված քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ որոշվել է նշանակված պատիժը չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով: Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, վերացվել է և նույն որոշմամբ Աթիլա Չիչեքին և Հուսեին Յըլդըրըմին ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճում»,-ասված է պատասխանում:

Վերաքննիչ դատարանի կողմից 23.02.2022թ. կայացված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ թե՛ ՀՀ գլխավոր դատախազության կողմից, թե՛ ամբաստանյալների պաշտպանների կողմից, սակայն բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, որի արդյունքում համապատասխան դատական ակտն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 28-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը դատավճռի պատճենի, իuկ վերանայման կարգով դատական ակտի փոփոխման դեպքում` նաև վերադաս դատարանի դատական ակտի պատճենի հետ միասին, ուղարկվում է այն մարմին, որի վրա օրենքով դրված է դատավճիռը կատարելու պարտականությունը, այս դեպքում՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն: Պրոբացիայի ծառայությունը դատական ակտը կարող է կատարել միայն այն օրինական ուժի մեջ մտնելուց և պաշտոնապես այն ստանալուց հետո:

«Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.01.2022թ. դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.02.2022թ. որոշումը և կարգադրությունը՝ դրա ուժի մեջ մտնելու և կատարման ենթական լինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը ստացել է 02.08.2022թ.-ին ու նույն օրը մակագրել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնին:

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ Պրոբացիայի ծառայությունը դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ: Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, ստորագրությամբ պրոբացիայի շահառուին պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ:

Նշվում է, որ Աթիլլա Քազըմի Չիչեքին և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմին հայտնաբերելու և հաշվառելու նպատակով Պրոբացիայի ծառայությունը իր լիազորության սահմաններում իրականացրել է օրենքով սահմանված գործառույթներ, սակայն, վերջիններս չեն հայտնաբերվել, և հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը 08.08.2022թ. միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2022թ. թիվ ՍԴ1/0092/15/22 և ՍԴ1/0091/15/22 որոշումներով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի միջնորդությունը բավարարվել է, Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին: Թուրքիայի քաղաքացիներ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի գտնվելու վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն առկա չէ:

Ինչ վերաբերում է Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի ազատ տեղաշարժման սահմանափակմանը, ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ փորձաշրջան նշանակվելու դեպքում դատապարտյալները ազատ են արձակվում դատական նիստերի դահլիճից և դատապարտյալները կարող են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, եթե դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն նրանց նկատմամբ սահմանված չէ: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.01.2022թ. դատավճռով և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.02.2022թ. որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ սահմանված չի եղել:

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս են քրդական բանվորական կուսակցության անդամներ՝ Աթիլլա Քազըմի Չիչեքին և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմին հայտնվել Թուրքիայում, տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով նշյալ անձանց ՀՀ վերաքննիչ դատարանի 23.02.2022թ. որոշմամբ ազատ արձակված լինելու և իրենց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու արգելք սահմանված չլինելու հանգամանքը, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից նշյալ անձանց չհայտնաբերելու արդյունքում կարող էր միայն հայտարարվել հետախուզում, ինչը և արվել է, իսկ վերջիններիս՝ Թուրքիայում հայտնաբերվելու հանգամանքների պատճառների պարզաբանումը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից»,- ասված է պատասխանում:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>