Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Մարդկանց բանտեր լցնելով դժգոհության ցասումը չի մարելու. Ագնեսա Խամոյան Սեպտեմբերից ստիպելու են, որ մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից
12
Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Պատերազմ Արցախում
Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան. «Հետք» Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ. Գարեգին Բ Թռնեք վերև, իջնեք ցած, մեկ է՝ հանձնել եք․ «Կարճ ասած» Փաշինյանի իշխանության բուն էությունը այ սա՛ է. փաշինյանական դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը․ ահազանգ ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանը շարունակում է դատական նիստը Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Այլևս անհնար է այդ գարշահոտության ու փլատակների մեջ ապրելը. Վարդաշենի հանրակացարանների բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մարդկանց բանտեր լցնելով դժգոհության ցասումը չի մարելու. Ագնեսա Խամոյան «Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը»․ Էլինար Վարդանյան Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) Սեպտեմբերից ստիպելու են, որ մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից «Դժվար է լինելու զավթել ՀԷՑ-ը»․ «ՀայաՔվե» Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ «Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել»․ Հայկազուն քահանա Սահակյան ժամանակն է, որ բոլորն իրենք իրենցից վեր կանգնեն Հայկական Սփյուռքը վերադառնում է Հայաստանյան իրականություն. Նարեկ Կարապետյան Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան 102-րդ ռազմաբազայի զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել Կողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ալիևը Փաշինյանին ասում է` ցույց տու՛ր, որ իրավիճակին տիրապետում ես. Քրիստինե Վարդանյան Ողջ Սյունիքը կորցնելու վտանգ կա. Վիտալի Միլոնովը՝ Ալիևի և Փաշինյանի բանակցությունների մասին 3 միլիարդ դրամ դուրս են գրել, բայց խոստացված փողոցները չեն ասֆալտապատվել․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ժողովրդավարությունը պետք է փրկել ժողովրդավարներից

Սիրիայում հնարավոր է դեպքերի զարգացման հինգ սցենար. Նշում են թուրք փորձագիտական կենտրոնները, և ինչպե՞ս դրանք կարող են ազդել Հայաստանի վրա

Այն, ինչ կատարվեց Սիրիայում, առանձին վերլուծության խնդիր է, քանզի կատարվեց մի աննախադեպ երևույթ, երբ ավելի քան 100 հազարանոց բանակ ունեցող իշխանությունը, գրեթե առանց դիմադրության, պարտվեց  25   հազարանոց զինված խմբավորմանը, որը նույնիսկ  չուներ միասնական   կուռ  կառավարման համակարգ:

Իհարկե, այստեղ իր դերը խաղաց նաև Թուրքիան, իհարկե, ռուսները զբաղված էին Ուկրաինայում և չէին կարող մեծ ուժերով աջակցել Ասադին, իհարկե, Իրանը հարված ստացավ Իսրայելից՝ Լիբանանում և չկարողացավ բավարար չափով աջակցել Ասադին:

Բոլոր այդ պատճառները առկա էին, բայց կար ամենագլխավոր հարցը, այն է՝  ինչու՞ այս չափ աջակցություն ունենալով, Ասադի բանակը փաստացի չդիմադրեց իրենից ավելի քան չորս անգամ քիչ  քանակությամբ զինված խմբավորմանը:

Ակնհայտ է, որ Ասադի շրջապատում կային լուրջ ականներ, բայց գլխավոր խնդիրն  Ասադի ռեժիմի այլասերվածությունն էր, որի պատճառով էլ նրա զինված ուժերը գրեթե չդիմադրեցին հակառակորդին:

Բայց արդյո՞ք դրա մասին տեղյակ չէին Մոսկվայում և Թեհրանում:

Իհարկե տեղյակ էին, բայց չունեին լծակներ՝ ազդելու համար Ասադի վրա, քանի որ հիմնական աշխատանքը տարվում էր կոնկրետ մեկ մարդու ուղղությամբ, ինչը և ճակատագրական դարձավ այդ երկրի համար:

Արդյունքում Ռուսաստանն ու  Իրանը ստացան մեծ աշխարաքաղաքական հարված, որի հետևանքները դեռ հնարավոր չէ ամբողջովին գնահատել:

Այժմ փորձենք վերլուծել, թե ինչ է սպասվում Սիրիային՝ հետասադական ժամանակահատվածում:

Ներկայացնենք, թե ինչ կանխատեսում են անում Թուրքիայի փորձագիտական շրջանակները, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Սիրիայում իշխանության են գալիս ուժեր, որոնք առավելապես գտնվում են Անկարայի ազդեցության տակ:

                                        Սցենար առաջին. քիչ հավանական

Ասադի վարչակազմի տապալումից հետո, Սիրիայում ձևավորվում է  ընդդիմադիր լայն դաշինք՝   տարբեր խմբակցություններով և գաղափարական տարբերություններով։  Այն  ստանում է  Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների  աջակցությունը , քանի որ դա միակ տարբերակն է , որ կպահպանի Սիրիայի ամբողջականությունը։

Սակայն նույն այդ փորձագետները քիչ հավանական են համարում զարգացման այս սցենարը, քանի որ ընդդիմադիր խմբավորումների մեծ մասն ունի ընդգծված առաջնորդ, որն  ունի մեծ ամբիցիա՝ երկիրը միանձյա կառավարելու համար:

                                     Սցենար երկրորդ. առավել հավանական

Սիրիայում հիմնվում է նոր  Իսլամական Հանրապետություն, որտեղ նոր կառավարության ողնաշարը   հիմնվում է   «Հայաթ Թահրիր ալ-Շամի» ներկայացուցիչների վրա  (նախկին անունը Ջաբհաթ ան-Նուսրա):

Այս դեպքում Սիրիան կկառավարեն սալաֆիների ներկայացուցիչները, որոնք գաղափարական թշնամանք չեն տածում Իսրայելի և Միացյալ Նահանգների նկատմամբ, սակայն թշնամական են տրամադրված լինելու Ռուսաստանի և հատկապես Իրանի հանդեպ:

Ռուսաստանի մասով թշնամությունը կարող է ավելի նվազ լինել՝ հաշվի առնելով Էրդողանի և Պուտինի հարաբերությունների գործոնը:

Սակայն դա չի փրկելու ռուսական  երկու  ռազմակայանները, որոնց վերացումը կդառնա ժամանակի հարց:

Այդ դեպքում Մոսկվան լուրջ ռազմավարական բնույթի հարված կստանա, քանի որ լոգիստիկ առումով հենց այդ ռազմակայանների միջոցով է Մոսկվան իր ազդեցությունն ընդլայնում աֆրիկյան երկրներում:

Այդ ռազմակայանների դուրս բերման հետևանքով Ռուսաստանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ  աֆրիկյան երկրներում:

                          Սցենար երրորդ.  նույնպես առավել հավանական

Սիրիայում կարող է ստեղծվել Իսրայելի և Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող «հակաշիա պետություն»։ Նրա դոկտրինի հիմքում կլինի հակաիրանական կողմնորոշումը, լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման շրջափակումը և Թեհրանից նրա նյութատեխնիկական ու ռազմական աջակցությունից զրկելը։

Սակայն դրա արդյունքում Սիրիայում այդ ռեժիմի պայմաններում պիտի իրականացվի լայնամաշտաբ արշավ ալավիների դեմ, որի արդյունքում Լաթաքիա մարզում  կարող է առաջ գալ նոր անջատական շարժում:

Ավելին, դրա արդյունքում ալավիների ազգային ազատագրական շարժմանը կարող են աջակցել Մոսկվան և Թեհրանը: Մանավանդ, որ հենց այնտեղ են գտնվում նաև ռուսական ռազմակայանները:

                                  Սցենար չորրորդ.  քիչ   հավանական

Միացյալ Նահանգների հովանու ներքո, Սիրիայում կձևավորվի  Դաշնային Հանրապետություն, «կբալկանացվի՝ բաժանելով այն փոքր գրպանային պետությունների»։

Այդ դեպքում Սիրիան կբաժանվի առնվազն երեք մասի, Լաթաքիայի, Սիրիական Քրդստանի՝Ռոջավայի և Սիրիայի սուննի հատվածի:

Այս սցենարի դեմ կլինի Թուրքիան, քանի որ Իրաքի մոդելով, քրդերը կարող են ստանալ երկրորդ ինքնավարությունը, և դա կարող է արթնացնել Թուրքիայի քրդերի մեջ  նոր  անջատողական զգացմունքներ: Մանավանդ, որ սիրիական Քրդստանում կիշխեն քրդական բանվորական կուսակցությանը մոտ ուժերը:

Ի լրումն, այս սցենարը քիչ հավանական է նաև այն պատճառով, որ բացի Իսրայելից և ԱՄՆ-ից, Սիրիայի մասնատման տարբերակը չի աջակցվի, ոչ միայն Թուրքիայի, այլև Իրանի և Ռուսաստանի կողմից:

                            Սցենար հինգերրորդ. նույնպես՝  շատ հավանական

Սիրիայում կարող է  կրկնվել լիբիական սցենարը,  և կշարունակվի քաղաքացիական պատերազմը, սակայն արդեն բոլորը՝ բոլորի դեմ սկզբունքով:

Քանի որ դրսի հիմնական խաղացողները չեն գա ընդանուր հայտարարի:

Այս տարբերակի դեպքում կարող են լրջորեն բախվել  նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը, քանի որ ամերիկացիները աջակցելու են քրդերին, իսկ թուրքերը՝ սուննի ահաբեկիչներին:

Բոլոր այս հինգ սցենարը (կամ դրանց մոդիֆիկացված տարբերակները) կարող են տարբեր հավանականությամբ կյանքի կոչվել,  որն էլ կարող է իր ազդեցությունը թողնել նաև Անդկովկասի վրա:

Իսկ կոնկրետ ո՛ր սցենարը, ինչ ազդեցություն կունենա Հայաստանի համար, կներկայացնենք մեր հաջորդ հոդվածներում:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan