Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում՝ նաև Նախիջևանի կողմից. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. Տեսանյութ
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
«Տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին», ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ «Մենք հաղորդումներ ենք ստանում, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է: Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի հասնի իր նպատակին և բացի արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով»,-ասել է նա։
Մարգարյանը նշել է նաև, որ Բաքուն միշտ համառորեն դիմադրել է հրադադարի մեխանիզմները կարգավորելու ցանկացած նախաձեռնության։

