Ֆրանսիան հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը
Դիտել նաև
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
Ֆրանսիան հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նախօրեին հաղորդվել էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Zham.am

