Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Ի՞նչ է թաքցնում ՊԵԿ-ը և ո՞ւմ օգտին է ծածկադմփոց անում Ռուստամ Բադասյանը (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեն բուլվարային ու էժանագին դետեկտիվ հիշեցնող մի հաղորդագրություն էր տարածել։ Պատմել էր այն մասին, որ ապօրինի ներկրվող բենզին ու դիզելային վառելիք է հայտնաբերել։ Ներկայացրել էր սխեման, թե ինչպես են Իրանից բերում, ինչպես են Սյունիքի մարզում վաճառում, ինչպես է ապօրինի շրջանառություն իրականացվում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի խոշոր ներմուծումներ իրականացնող որոշ կազմակերպություններ, հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ, նախօրոք մշակում են մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։

Իրանական բեռնատարների մի շարք վարորդներ, վառելիքի բաքերում կուտակելով բեռնափոխադրման համար նախատեսված չափերից մի քանի անգամ ավելի դիզելային վառելիք, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առանց համապատասխան փաստաթղթերի, այն վաճառում են Սյունիքի մարզում գործող բենզինի և դիզելային վառելիքի լիցքավորման կայաններին։

Լիցքավորման կայաններն էլ, կուտակելով համապատասխան խմբաքանակները, առանց համապատասխան ձևակերպումների, դրանք վերավաճառել են ՀՀ-ում վառելիքի ներկրումներով զբաղվող խոշոր կազմակերպությունների»,–կարդում ենք ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ի տարածած դետեկտիվ հաղորդագրությունից պարզվում է նաև, որ Իրանից ՀՀ–ից ներմուծած վառելիքը, առանց համապատասխան փաստաթղթերի, վերավաճառել են Հայաստանի տարածքում, սակայն փաստաթղթերով ձևակերպել են, որ դրանք տեղափոխել և վաճառել են Արցախի Հանրապետությունում գործող կազմակերպություններին։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Ռուստամ Բադասյանի գլխավորած կանտոռան՝ ՊԵԿ–ը, լուրջ գործ է անում, ապօրինություններ է հայտնաբերում, բայց դա միայն առաջին հայացքից։

Ուշադրությո՛ւն դարձրեք․ ՊԵԿ–ի նշած հաղորդագրության մեջ չկա անուն, ազգանուն, ապօրինությամբ զբաղվող կազմակերպության անուն։ Օգտագործվում է «որոշ կազմակերպություններ» ձևակերպումը, ինչը շուկայի բամբասանքի ոճի մեջ է՝ պետությունը ներկայացնող կառույցի կողմից։ Չի նշվում, թե ով/ովքեր, ինչ կազմակերպություններ են զբաղվել բենզինի ու վառելիքի ապօրինի ներկրմամբ ու ՀՀ–ում վաճառքով։ Ովքե՞ր են ՀՀ–ում գործող այն խոշոր կազմակերպությունների տերերը, որոնք ապօրինի վառելիքը փաստաթղերով ձևակերպել են (ի դեպ, ինչպե՞ս են փաստաթղթավորել ապօրինի վառելիքը, առանց ՊԵԿ–ի դա հնարավո՞ր է), տեղափոխել ու վաճառել են վառելիքը Արցախի կազմակերպություններին։ Արցախի ո՞ր կազմակերպություններն են դրանք գնել։ Ի՞նչ ծավալի ապօրինի վառելիքի մասին է խոսքը (ՊԵԿ–ն իր տեսանյութում «պայթած» ու ժանգոտած տարաներ է ցույց տալիս ու այնպիսի տպավորություն ստեղծում, որ խոսքը մի քանի հարյուր լիտրի մասին է, մինչդեռ հաղորդագրության աղմուկը տոննաների է ձգում)։

«Անանիմկա» հիշեցնող իր հաղորդագրությամբ Ռուստամ Բադասյանը ողջամիտ կասկած է առաջացնում, որ ծածկադմփոց է անում կամ էլ՝ կուլիսային պայմանավորվածության է ուզում գալ ապօրինությամբ զբաղվողների հետ՝ «Մուծվեք, որ անուններդ չտանք» տարբերակով։

Բադասյանը մի կողմից ցույց է տալիս, որ գործ է անում, բայց մյուս կողմից թաքցնում է ապօրինություններ իրականացնողներին։ Այնպիսի տպավորություն է, կարծես այլմոլորակայիններն են վառելիքը ներկրել Հայաստան ու ապօրինի շրջանառություն իրականացրել։ Միգուցե Բադասյանը անուն չի տալիս, քանզի վառելիքի շուկայում 2018–ից հետո ակտիվորեն գործում է նաև Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ–պատգամավոր Խաչատուր Սուքիասյա՞նը։ Ո՞վ գիտե։

Իսկ միգուցե Բադասյանն այլ անուն կամ լրիվ այլ բան է թաքցնում։ Ոչ առանց սեփական շահի, իհարկե։

Մի խոսքով, ՊԵԿ–ը «ա»–ն ասել է, «բ»–ն էլ պետք է ասի։ Հակառակ դեպքում ծածկադմփոցն ակնհայտ է դառնում։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․ ՊԵԿ–ից ակնկալում ենք հրապարակային պարզաբանումներ նյութում նշված հարցադրումների թեմայով․ ի՞նչ ծավալի ապօրինություն է կատարվել, որո՞նք են վառելիքի ապօրինի ներկրմամբ ու ՀՀ–ում դրանց վաճառքով զբաղվող կազմակերպությունները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>