Բաղրամյան պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ
Փետրվարի 1-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

