Մահաբերի «խաղաղությունը» Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3
Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ) ԿԸՀ–ն գրանցեց 19 քաղաքական ուժերին, հայտնի է հերթականությունը քվեաթերթիկներում, ԲՀԿ-ն թիվ 7-ն է Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Ֆինյանդիայի վարչապետները և միշարք այլ բարձրաստիճան հյուրեր ժամանել են Հայաստան Մենք գնում ենք Եվրոպա, բայց Փաշինյանն առաջին սերնդի բոլշևիկների կողմից ՔՕ մտցրած հանցակազմ է օգտագործում. Մելիքյանը՝ Իմնեմնիմիի գործով Ադրբեջանի բարեկամ Զելենսկին ժամանեց Հայաստան, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ջերմորեն դիմավորեց Ոչինչ չի կարող մեզ՝ Հայ Եկեղեցու հոգևորականներիս, հեռացնել մեր առաքելությունից. Կատարվել քահանայական ձեռնադրություն Մահաբերի «խաղաղությունը» Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ) Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար Անլրջություն. «Բոլորին դեմ եմ»-ը փորձում էր ԿԸՀ նիստին մասնակցել Մարվելի կերպարներով ԿԸՀ–ն գրանցեց 19 քաղաքական ուժերին, հայտնի է հերթականությունը քվեաթերթիկներում, ԲՀԿ-ն թիվ 7-ն է Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում ԿԸՀ-ն մերժեց «Այլանս» և ԴՕԿ կուսակցությունների 1-ին համարների` Տիգրան Ուրիխանյանի և Վարդան Ղուկասյանի գրանցումները Պենտագոնը հայտարարել է, որ Թրամփը Գերմանիայից դուրս է բերում զորքերն՝ ի պատասխան «անարդյունավետ հայտարարությունների» Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում. Սիվիլնեթ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն iLur-ի հարցին Թալինում համայնքապետը, որը նաև ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. «Փաստինֆո» Զելենսկին վաղը կգա Հայաստան․ Փաշինյանն է հրավիրել Քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը ««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, հայաստանյան ռեժիմը խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը. Աբրահամյան Ծիծաղելի է, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ. Բադալյանը Գևորգ Պապոյանի՝ Wildberries-ի մասին արած հայտարարության վերաբերյալ Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտրելու» ժամանակը (տեսանյութ) Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառը Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի

Պետք է կանխենք կապիտուլյացիոն նոր պայմանագրերի ընդունումը․ Իշխան Սաղաթելյանի ամբողջական ելույթը Ֆրանսիայի հրապարակից. Տեսանյութ

Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։ 

Սիրելի՛ հայրենակիցներ 

Ես բազմիցս արդեն խոսել եմ այն ձեռքբերումների մասին, որոնք մենք միասին ունեցել ենք այս շարժման արդյունքում։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ապրիլի վերջից մինչ այս օրը դուք՝ այստեղ հավաքված քաղաքացիներդ, դարձել եք մեր երկրի անվտանգության թիվ մեկ գործոնը։ Դա հպարտանալու, բայց միաժամանակ ցավալի փաստ է։ Մինչ դավաճանների այս խմբակի իշխանության գալը՝ Հայաստանի անվտանգությունն ապահովում էին մեր բանակը, մեր հատուկ ծառայությունները, մեր դիվանագիտությունը։ Սակայն այսօր պետություն չկա։ Բոլոր այդ կառույցները գերեվարվել են դավաճան Նիկոլի կողմից ու դարձել նրա կամակատարները։ Բայց փոխարենը կաք դուք։ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, որոնք պաշտպանում են Հայաստանի իրական շահը, որոնք ի լուր աշխարհի ասում են՝ տեր ենք մեր հայրենիքին և պատրաստ ենք պայքարել հայրենիքի համար:

 Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մեր պայքարը արդյունավետ չէ, թող տեսնեն, թե «Դիմադրություն» շարժման մասին ինչպես են արտահայտվում Թուրքիայում և Ադրբեջանում, թող տեսնեն, թե որքան անհանգիստ են թշնամի պետության ղեկավարները Հայաստանի իշխանության ճակատագրով։ Միայն այդ փաստը վկայում է շարժման հաջողության մասին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ձեռքբերումներն ակնհայտ են, սակայն ես գիտեմ, որ ձեզանից շատերի սպասելիքները շատ ավելին էին, քան մինչ այս պահը մեր ունեցած արդյունքներն են։

Մենք մեր առջև խնդիր էինք դրել կարճ ժամանակահատվածում հեռացնել այս իշխանություններին, որը առայժմ չի ստացվել։ Մեր գլխավոր խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Հայաստանը դեռևս ղեկավարում է մեզ՝ բոլորիս համար գոյաբանական վտանգներ կայացնողը։ Սա է պատճառը,որ անցնող ամիսներին մեզ հետ փողոցում պայքարող մեր բազում ընկերներ երբեմն ընկճված են, զայրացած, բայց ոչ երբեք՝ կոտրված:

Բայց եթե պայքարը երկարում է, դրանից ոչ թե պետք է ընկճվել կամ հիասթափվել, այլ պետք է արձանագրել բացթողումները, լուծել խնդիրները և գնալ առաջ: Պայքարը պետք է դարձնել ապրելակերպ, մեր առօրյան:

Եթե պատերազմի ժամանակ մարտը ձգվում է, իսկ մարտի ժամանակ ունենում ես նաև զոհեր, կորուստներ, ինչու չէ՝ նաև դասալիքներ, դա չի նշանակում, որ զենքերը պետք է վայր դնել և նահանջել, տվյալ դեպքում՝ պետք է վերադասավորվել, մոբիլիզացնել ուժերը, տրամադրվել տևական պայքարի և գնալ հաղթանակի ետևից: Մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով և տրամաբանությամբ:

Ասում էին՝ իբր սեպտեմբերին խորհրդարան ենք վերադառնալու ու իբր աշխատելու ենք այս իշխանությունների հետ։ Ընդ որում՝ դա անում են՝ լկտիաբար աղավաղելով իմ խոսքերը։ Ես նման բան երբեք չեմ ասել։ Դա բացարձակ եւ անբարո սուտ է:

Մեկ անգամ ևս հատուկ չհասկացողների համար պետք է ասեմ այն, ինչ ասում ենք վերջին երեք ամիսների ընթացքում՝ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձևավորել է մեր ժողովուրդը:

Այդ օրակարգը շատ հստակ է՝ Նիկոլի հեռացում, Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքների դեմ պայքար, Հայաստանի ու Արցախի կենսական հարցերի լուծման մեր նախաձեռնությունները:

ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակը մանդատներից զրկելու շանտաժով չի կարող մեզ ներքաշել իր հայրենադավ եւ ապազգային դավադրության մեջ։ ՔՊ ուսապարկերը իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ իրենց կեղծ օրակարգերով միեւնույն դահլիճում չեն տեսնի։

Ավելի պարզ և հիմնավոր ձևակերպեմ՝ հայ ժողովուրդը, ցավոք, այլևս չունի միասնական կամարտահայտման այլ հարթակ, քան փողոցն է, քան այս հրապարակն է։ Մյուս բոլոր ինստիտուցիոնալ հարթակները, որտեղ այլ պայմաններում հնարավոր կլիներ քննարկել հայ ժողովրդի շահերին առնչվող հարցեր, զավթված են թուրքահպատակ դավաճանի կողմից։ Հետևաբար, մեր փողոցային պայքարն այս պահին այլընտրանք չունի։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հիմա շատ կարևոր հանգրվանի ենք հասել։ Խոսքս միայն մեր Շարժման մասին չէ։ Խոսքս նաև պետության, օրվա իշխանությունների և, ընդհանրապես, տարածաշրջանային զարգացումների մասին է։ Այս փուլում բոլորն իրենց առաջիկա անելիքներն են պլանավորում։ Այսպես՝ թշնամի երկրների հատուկ ծառայությունները բացեիբաց հայտարարում և քննարկում են՝ ինչպես չեզոքացնել մեր Շարժումը։ Դավաճանների խմբակը մտածում է՝ ինչպես պահպանել իշխանությունը։ Շարունակվում են շինծու քրեական գործերը, հետապնդումները, քաղբանտարկյալները շարունակում են մնալ կալանքի տակ: Կրկնում եմ՝ սրանց միակ հենարանը ուժային կառույցներն են:

Եվ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այն բոլոր առաջադրանքները, որոնց մասին մենք այս հարթակից խոսել ենք, դրանց շուրջ կատարվում են աշխատանքներ, այն բոլոր հարցերը, որոնք դուք պարբերաբար հնչեցնում եք, բարձրաձայնում եք, դրանք բոլորը մենք հաշվառել ենք, գույքագրել։

Սիրելի՛ հայրենակիցներ, «Դիմադրություն» շարժման նպատակներն ու խնդիրները հստակ են. մենք պետք է կանխենք կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում, կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունի:

Համաժողովրդական անհնազանդության միջոցով հասնենք Նիկոլի հեռացմանը՝ լինի հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով։ Պայքարն այս երկու ուղղություններով պետք է ընթանա զուգահեռ եւ լինի փոխլրացնող։ Եթե գնանք պաշտոնանկության (իմպիչմենտի) ճանապարհով՝ դրա համար անհրաժեշտ է բավարարել օրենքով նախատեսված երկու պահանջները՝ պաշտոնանկության իրավական-քաղաքական հիմքեր և ժողովրդի կողմից վարչապետի թեկանածուի առաջադրում: Նիկոլի պաշտոնանկության իրավական-քաղաքական հիմքեր հստակ են և ամբողջությամբ ձևակերպված, իսկ ժողովրդի կողմից առաջադրվող թեկնածուին կորոշենք միասին այս հրապարակում:

Մամուլի վերնագրերից, անհարկի շահարկումներից խուսափելու համար հատուկ ընդգծում եմ՝ խորհրդարանով պաշտոնանկության գործընթացը կսկսենք այն ժամանակ, երբ հաջողության հասնելու բավարար հիմքեր լինեն։ Այսինքն՝ որևէ քայլ և գործողություն ինքնանպատակ չի լինելու:

Պարզ ասեմ՝ Նիկոլի հեռացման համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական կամ պաշտոնանկություն, դրանցից որևէ մեկին հասնելու համար անհրաժեշտ է հանրային համաժողովրդական ճնշման գործնական դրսևորում։

Շարժման որակական եւ քանակական մակարդակն է, որ, ի վերջո, կանխորոշելու է մեր պայքարի արդյունավետությունը։

Հաջողության հասնելու միակ ճանապարհը համաժողովրդական պահանջի և դրանից բխող գործական քայլերի դրսևորումն է: Հետեւաբար, թիրախային, հստակ պլանավորված քայլերով եւ գործողություններով պետք է հասնենք դրան։

 

Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>