Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
17
Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Փաշինյանի ամենամեծ աջակիցները տանը նստածներն են (տեսանյութ) Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը. փաստաբան Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ)

«Մեկ տարի անց արթնանում են և փորձում իմ՝ Հայաստան մուտքի արգելքն արդարացնել միջադեպով, որի հետ կապ չունեմ». Մուրադ Փափազյան. Տեսանյութ

168 TV եթերում զրուցել ենք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ:

Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը հուլիսի 13-ի երեկոյան ժամանել էր Երևան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ նրա մուտքն արգելել էին: Ցայսօր ՀՀ ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն հրաժարվում էին մեկնաբանություններ տալ այս աղմկահարույց որոշման վերաբերյալ, և միայն այսօր եղավ պաշտոնական պարզաբանում վարչապետի աշխատակազմի կողմից:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- նշված է կառավարության պարզաբանման մեջ:

Ի դեպ, այս պարզաբանման առնչությամբ 168.am-ը մի քանի հարցադրումներ է հղել Ազգային անվտանգության ծառայությանը, այդ թվում՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է պաշտոնապես հիշատակվող միջադեպից միայն մեկ տարի անց կայացվել Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքն արգելող որոշում, եթե նա մինչ այդ այցերով եղել է Հայաստանում:

«Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարում էր, թե չի կարող փոխանցել պատճառը, որովհետև այն վերաբերում է իմ անձնական կյանքին, իսկ այսօր վարչապետի աշխատակազմը ներկայացնում է տեղեկություններ, որ ես իբրև թե կազմակերպել և ներկա եմ եղել վարչապետի դեմ 2021 թ. հունիսի 1-ին Փարիզում կազմակերպված ցույցին, ինչը բոլորովին սուտ է»,- իր՝ Հայաստան մուտքի արգելքի առնչությամբ տարածված պաշտոնական պարզաբանման վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահը շեշտեց՝ ներկա չի եղել և չի կազմակերպել այդ միջոցառումը, իսկ նման պարզաբանումները համարեց ընդամենը պատրվակ:

Ի դեպ, նա հավելեց, որ հիշատակվող՝ 2021 թ. հունիսի 1-ից հետո 4 անգամ եղել է Հայաստանում:

«Ես շատ մտահոգ եմ Հայաստանի ժողովրդի համար, որ ունի այսպիսի մակարդակի կառավարություն. եթե այսպիսի հարցի են նման կերպ վերաբերվում, չեմ պատկերացնում, թե ինչպես են նրանք գնում բանակցությունների Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ»,- ասաց նա:

Ի պատասխան հարցին, թե՝ նախորդ 4 այցերի ժամանակ արդյո՞ք այս իշխանությունները Ձեզ ակնարկել են այս խնդիրների մասին, Մուրադ Փափազյանը նշեց, որ երբեք չեն խոսել այդ հարցերի առնչությամբ:

Առհասարակ, մեր զրուցակիցը հնարավոր չի համարում, որ դա է իր մուտքի արգելքի պատճառը, քանի որ չկա որևէ փաստ:

Իսկ թե ինչո՞ւ դեպքից միայն մեկ տարի անց հիշեցին այդ մասին՝ ըստ սփյուռքահայ գործչի տպավորության՝ պայմանավորված է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մասնակցությամբ, ինչպես նաև՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությամբ, թե Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

«Այսօր ստիպված են սուտ խոսել՝ ժողովրդին բացատրելու համար, թե ինչու են արգելել հայ անձնավորության մուտքը Հայաստան, բայց ես ամեն օրինավոր միջոցներին դիմելու եմ, որպեսզի վերականգնվի Հայաստան վերադառնալու իմ իրավունքը: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է. ի՞նչ իրավունքով է պարոն Փաշինյանն արգելում ինձ մտնել Հայաստան, ո՞ւր էր պարոն Փաշինյանը այն տասնյակ տարիների ընթացքում, երբ մենք պաշտպանում էինք Հայաստանը, Արցախը, երբ մենք պայքարում էինք Հայ Դատի համար: Նա չորս տարի է գործում. ինչպե՞ս կարող է արգելել Հայաստանի, Արցախի և Հայ Դատի քաղաքական զինվորի մուտքը»,- արձանագրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահը:

ՀՅԴ բյուրոյի անդամը նաև տեղեկացրեց, որ իր իրավունքները վերականգնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել, որոնց մասին կտեղեկացնի օրերս:

Անդրադառնալով Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե՝ «արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ», սփյուռքահայ գործիչը նկատեց.

«Այո՛, ես համաձայն եմ՝ թող իրավական անդրադարձ ունենան: Ինչո՞ւ չդիմեցին Ֆրանսիայի արդարադատությանն այդ ժամանակ. չեմ հասկանում՝ մեկ տարուց հետո արթնանում են և փորձում են իմ՝ Հայաստան մուտքի արգելքն այդ միջադեպով արդարացնել, որի հետ ես կապ չունեմ»:

Դիտարկմանը, թե՝ Ձեզ առնչվող այս դրվագը շատերը նմանեցնում են 1992թ․ հունիսի 29-ին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի՝ Հայաստանից արտաքսման հայտնի սկանդալի հետ, Մուրադ Փափազյանն արձագանքեց.

«Ճիշտ է, որ շատ են նման, ճիշտ է, որ այսօրվա Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանն է:

1992 թ. հունիսի 29-ին Լևոն Տեր-Պետրոսյանն արտաքսեց ընկեր Հրայր Մարուխյանին, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչն էր, այսօր Նիկոլ Փաշինյանն է արգելում ՀՅԴ մեկ այլ անդամի մուտքը Հայաստան: Սա նշանակում է, որ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը մերժում են ժողովրդավարությունը՝ մինչդեռ թե՛ մեկը, թե՛ մյուսն իշխանության են եկել ժողովրդավարության դրոշակով։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը խաբել են ժողովրդին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ արդարացնել Հրայր Մարուխյանի արտաքսման պատճառները, այսօր տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լրջորեն արդարացնել իմ մուտքի արգելքը Հայաստան:

Ուրեմն՝ վիճակները նման են՝ հույսով, որ առաջիկա քայլերը նույն տեղը չեն տանի»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>