Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Ինչո՞ւ մրցույթում հաղթեց հենց Բուն TV-ին

Օրեր առաջ տեղի ունեցավ հեռահաղորդակցության մայրաքաղաքային սփռման լիցենզիաների տրամադրման մրցույթ, որի արդյունքով՝ հաղթող ճանաչվեց Բուն TV-ն համացանցային հարթակը: Այդ լիցենզիան, հիշեցնենք, թափուր էր մնացել «Արմնյուզի» հեռուստաալիքի փակվելուց հետո։ «Բուն TV» կազմակերպության հետ մրցում էին «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»-ը, «ՅԱՆ Թիվին» և «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020»-ը: Մրցույթի արդյունքներով ինչպես պարզվեց, ամենից շատ միավորներ ստացավ հենց Բուն-ը:

Թե ինչ ծրագիր էին ներկայացրել տվյալ լրատվամիջոցները և ինչո՞ւ նախապատվությունը տրվեց Բուն TV-ին, հայտնի չէ, բայց փորձենք հարցն այլ տեսակյունից դիտարկել:

Այսպես, Բուն գիտամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2013թ. Քրիստինե Արմենակյանի և Գեմաֆին Գասպարյանի կողմից:

Դրամական միջոցները ստացել է բացառապես «Բաց Հասարակության հիմնադրամներ Հայաստան», հանրային շրջանում հայտնի՝ Սորոսի հիմադրամից: Համենայնդեպս այլ աղբյուրներից ֆինանսավորված ծրագրերի մասին, տեղեկություն հայթհայթել, չհաջողվեց։ Սկսած 2014 թվականից մինչև հիմա Բուն TV-ն ստացել է շուրջ 142 հազար դոլար դրամաշնորհ:

Առաջին դրամաշնորհը՝ 10,700 ԱՄՆ դոլար, տրվել է դասախոսությունների շարքի համար, որոնց թեմաներն են եկեղեցու և պետության փոխազդեցությունը, կրոնը և կրոնական փոքրամասնությունների իրավունքները, բնակելի հողերի օգտագործումը՝ որպես գերեզմանոց և ԼԳԲՏ համայնքի իրավունքները և հանդուրժողականությունը:

2016-ին էլ 15 հազար դոլարի դրամաշնորհ ստացել է մարդու իրավունքներին և քաղհասարակությանը վերաբերող հոլովակներ պատրաստելու համար: Պատրաստել է ակտիվիստների մասնակցությամբ տեսանյութեր:

2017-ին էլ 67 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Ապրիլյան պատերազմի թեմայով: Այս թեմայով եղել են դասախոսություններ, որոնցից մեկը կարդացել է օրինակ նախկին իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանը:

2018-ին էլ 41 400 դոլար դրամաշնորհ ստացել է մարզերում մարդու իրավունքների և սոցիալական արդարության թեմայով դասախոսությունների և քննարկումների շարք անելու համար:

2019-ին 25,500 դոլար դրամաշնորհ ստացել է նպաստելու միգրացիայի վերաբերյալ դասախոսությունների շարք պատրաստելու համար:

Վերջին դրամաշնորհը ստացել է 2021-ին՝ 28,000 դոլար, որը տրվել է քաղաքական կուսակցությունների ծրագրեր-տեսլականների մասին տեսանյութերի համար:

Պետք է նաև նշել, որ Բուն TV-ի դասախոսությունների մասնակիցների մեծ մասը հիմնականում «սորսոամերձ» կամ հենց «սորոսական» կոչվող փորձագետներն են:

Հետաքրքրական է, որ մինչև 2018 թվականը, այս իշխանության մաս կազմող պաշտոնյաներից շատերը այս կամ այն ձևով ներգրավվածություն են ունեցել այս կազմակերպության աշխատանքներին, օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Հարությունյանը, Թագուհի Ղազարյանը, Սոս Ավետիսյանը, Արմեն Գրիգորյանը:

Իսկ իշխանափոխությունից հետո եղավ հակառակը, շատերը դարձան պատգամավոր, նախարար, Ժաննա Անդրեասյանը և Բուն TV-ի հիմնադիրներից Գեմաֆին Գասպարյանը՝ ԿԳ փոխնախարարներ:

Գեմաֆին Գասպարյանը փոխնախարարի պաշտոնից մեկ տարի հետո ազատվեց սեփական դիմումի համաձայն: Այն ժամանակ, մամուլը գրեց, որ պատճառը գնումների գործընթացներում եղած չարաշահումներն են եղել:

Հիմա Գեմաֆին Գասպարյանը նորից շարունակում է ղեկավարել Բուն TV-ին, ավելին՝ այստեղ են նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի նախկին տեղակալները, ՔՊ-ական պատգամավոր Միքայել Զոլյանը:

Ուշագրավ է, որ այս իշխանությունը տարբեր հրապարակային ելույթներում առանձնացնում է Բուն TV-ին: Այսպես, դեռ կրթության նախարար եղած ժամանակ Արայիկ Հարությունյանը, լինելով ոլորտը ղեկավարող պաշտոնյա, հորդորում էր ինքնակրթությամբ զբաղվել և նայել մասնավոր և «Սորոսի հիմնադրամից» սնվող Բուն TV: Հեռու չգնանք, ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանը ևս չի թաքցրել իր հատուկ վերաբերմունքը, ավելին, Բուն TV-ի յութուբյան ալիքի գլխավոր հոլովակում էլ հնչում է նախկին իմքայլական պատգամավոր, այժմ ՀՌՀ անդամ Վահագն Թևոսյանի ձայնը:

Ստացվում է, որ կազմակերպությունը ոչ միայն «սորոսականի» համբավ ունի, այլ նաև փաստացի միայն այդ հիմնադրամից է ֆինանսավորվել և գործունեություն ծավալել հենց այդ հիմնադրամի գաղափարներով, որոնք հիշեցնենք` ամբողջ աշխարհով մեկ առնվազն կասկածելի են և համարում ունեն պետությունների համար վտանգավոր։

Ստացվում է նաև, որ լրատվամիջոցը այսօրվա կարկառուն իշխանականների հետ անմիջական կապեր ունի ու չի բացառվում նաև, որ հովանավորվում է քպական իշխանության կողմից և այդ պատճառով է որ հաղթել է մրցույթում։ Մրցույթում հաղթանակը կասկածելի կարող էր չլինել, եթե բոլոր մասնակիցները լինեյին մի «կալիբրի», այսինք համացանցային հեռուստաընկերություններ, բայց այս դեպքում «Բուն TV» հաղթել է բազմամյա հեռարձակվող «Հայկական Երկրորդ Հեռուստալիքին»՝ h2-ին, որը հայտնի է հեռուստադիտողին դեռ 90-աններից, որպես սկզբում «Մշակույթ», այնուհետ «Պրոմեթևս», իսկ 2004 թվականից որպես h2: h2-ը անցած 24 տարիների ընթացքում մշտապես եղել է առաջատար դիրքերում, իր սկսած լրատվական, վերջացրած գիտամշակութային և զվարճալի հեռուստահաղորդումներով, իր հայտնի հաղորդավարներով և ավանդույթներով, մինչ օրս հեռարձակում է իր եթերը, կաբելային ալիքներով, ոչմի օր չընդատելով իր եթերը։ Տեսանելի է թե տեխնիկական հնարավորությունները, թե մարդկային ռեսուրսը ու այս համեմատության մեջ, ակնհայտ են խտրականության տարրերը։ Նաև, այս համատեքստում, կարելի է հիշել որ h2-ը անցած տարվա մրցույթում լիցենզիայից զրկվելուց հետո, դատական վեճերի մեջ է ՀՌՀ հետ և հերթականությամբ հաղթում է իր հացով ներկայացված նիստերում։ Ստացվում է, ՀՌՀ և h2 դատական վեճերն ու հեռուստաալիքի դատական հաղթանակներն էլ, կարող էին իրենց գործն անել, հանձնաժողովի անդամների մրցույթի ոչ օբյեկտիվ գնահատելու մեջ, քանի որ հանձնաժողովը փաստացի կարող է պատժվել, ոչ ճիշտ մրցույթ անցկացնելու համար։

Հետաքրքրական կլինի իմանալն, թե ի՞նչ միջոցներով է բացառապես դրամաշնորհներով գործունեություն իրականացրած Բուն TV-ն կատարելու ներդրումներ, պահելու աշխատակազմ մինչև կարողանա գովազդային և այլ եկամուտներ ապահովի և մեծ հաջողության դեպքում դառնա ինքնաբավ։ Եթե նույնանման հոսքերն են ապահովելու հեռուստաալիքի ներդրումները, այդ դեպքում ստացվում է, որ մեր տեղական հեռարձակողների մեջ հայտնվելու է մեկը, որը միջնորդավորված ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի հիմնադրամի փողերով, որը հայտնի է տարատեսակ միջազգային սկանդալներով, թուրքական և ադրբեջանական կապերով։

Մամուլը մեկ անգամ չի, որ գրել է Սորոս-Ալիև, Սորոս-Էրդողան գաղտնի օրակարգով հանդիպումների մասին, իսկ վերջերս էլ պարզվեց, որ Հայաստանում գործող Սորոսի գրասենյակը ոչ այլ ինչ է, քան օֆշորային կազմակերպության մասնաճյուղ: Նման պայմաններում առավել, քան հավանական է դառնում, որ հայաստանյան սորոսական գրասենյակը չի ֆինանսավորվում անմիջապես Ջորջ Սորոսի անձնական միջոցներից, այլ շատ հավանական է, որ այդ միջոցները տրամադրում է կամ Ջորջ Սորոսի ընկեր Էրդողանը կամ էլ Իլհամ Ալիևը:

Թե որքանով է օբյեկտիվ եղել ընտությունը և ինչպե՞ս հաղթեց հենց Բուն TV-ին, ի՞նչ վտանգներ կարող է լինել եթերային քաղաքականության մեջ, հուսով ենք` շուտով կպարզվի:

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>