Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա. Բայրամով
Դիտել նաև
«Ադրբեջանն ունի օրինական սպասելիքներ Հայաստանից»․ Բայրամով
Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես «հանցագործություն»
«Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր»․ Բայրամով
Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունները» խոչընդոտում են խաղաղության հաստատմանը. Բայրամով
Բայրամովը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում էական առաջընթացի բացակայության մասին, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
«Ես չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջխաղացում կա։ Այնուամենայնիվ, որոշակի մեսիջներ կան, բանավեճեր են ընթանում», - ասել է Բայրամովը լրագրողներին։
Նրա խոսքով, Հայաստանում այդ հարցի շուրջ տարբեր կարծիքներ կան,«դեռևս հայ հասարակության մեջ կան ռեւանշիստական կոչեր, բայց կան նաեւ դրանից տարբեր կարծիքներ»:

