«Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր»․ Բայրամով

Դիտել նաև
«Ադրբեջանն ունի օրինական սպասելիքներ Հայաստանից»․ Բայրամով
Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես «հանցագործություն»
Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունները» խոչընդոտում են խաղաղության հաստատմանը. Բայրամով
Բայրամովը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանը նպատակ ունի մինչև 2026 թվականն ամբողջավին լցնել Արցախը ադրբեջանցիներով և վերջնականապես փակել այս հարցը
Ադրբեջանը միշտ երկխոսության և հարցերի քննարկման կողմնակից է։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի հետ ինտենսիվ շփումներ են եղել, և դրանք շարունակվում են։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում ունեցա իմ հայ գործընկերոջ հետ, և այդ հանդիպումը համարում եմ բավականին օգտակար: Եթե նույնիսկ հանդիպումը հնարավորություն չի տալիս լուծելու հարցեր, հնարավորություն կար մանրամասն քննարկելու կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները։
Ուստի իմ գնահատմամբ՝ հանդիպումն օգտակար էր», նշել է Բայրամովը։