Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր և Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության սկանդալային ձայնագրությունը․ «Մենակ Քոչարյանն ու դաշնակները չգան». Տեսանյութ
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ սենսացիոն ձայնագրություն հրապարակեց իր ու ԲԴԽ գործող ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ։
Ձայնագրությունը վերաբերվում է Վարդազարյանի հետագա պաշտոնավարմանը, նրա հետ կապված քրեական գործերին, այնտեղ առկա են սեռական բնույթի հայհոյանքներ։

