Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
19
Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ Պատերազմ Արցախում
Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան Կալանավորվեց ՀՅԴ ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները Հրաշալի է ու աննման. ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան «Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Իշխան Սաղաթելյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ

Հատված Իշխան Սաղաթելյանի՝ Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից․

«Սիրելի՛ հայրենակիցներ, շարժան ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակը ընդլայնելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր հանգրվանի առջև ենք։ 

«Դիմադրության» շարժման ղեկավարները որոշել են․

Նախ անհրաժեշտ է որոշակի վերափոխման ենթարկել «Դիմադրություն» շարժման կառուցվածքը  և  մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրած ձեռքբերումները։ 

Ըստ այդմ`

  1. Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը՝ քաղաքական, կազմակերպական, քարոզչական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար։
  2. Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ։

Սա իրենից ենթադրոմ է որ շարժումը ունենալու է ենթակառուցվածքներ, այսինքն` կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր, սրանով մենք լուծելու ենք  քաղաքական, կազմակերպական, քարոզչական ուղղություններով կադրային ներուժը մեծացնելու,  նորանոր խմբերի ու կարող անհատների ընդգրկելով՝ շարժումը ավելի ընդլայնելու   և նոր ուժ տալու հարցը:

Իսկ հիմա, սիրելի՛ հայրենակիցներ, Շարժման առաջիկա անելիքների մասին։ Նախ` այս հրապարակում տեղադրված վրանների մասին։ Գիտեմ, որ այս թեմայով հարցադրումները շատ են, կարծիքներն էլ՝ տարբեր։ Բայց պարզ իրողություններ կան, որ պետք է հաշվի առնենք։ Եվ դրանցից ամենակարևորն այն է, որ ամեն բան պետք է շատ հստակ նպատակի ծառայի։

 

Մենք վրանային ավանը հիմնեցինք՝ մշտական գործող հավաքատեղ, հասցե և դիմադրության առաջին օջախ  ունենալու համար։ Մենք այդ խնդիրը լուծել ենք գիշեր-ցերեկ այստեղ հերթապահություն իրականացնող մեր գաղափարակից ընկերների, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ։

Ֆրանսիայի հրապարակն այլևս դիմադրության շարժմանն է պատկանում։ Անկախ նրանից` այստեղ վրաններ կլինեն թե ոչ: Եվ ոչ միայն Ֆրանսիայի հրապարակը։ Մեր ժողովուրդն արդեն նվաճել է Հայաստանի բոլոր քաղաքների փողոցներն ու հրապարակները։ Այս ողջ ընթացքում մենք ցույց տվեցինք, որ մեզ համար փակ փողոցներ գոյություն չունեն, այս պահի դրությամբ կարող ենք վստահ պնդել, որ վրանային այս ավանը լիարժեք կատարել է իր գործը, որի համար շնորհակալ և երախտապարտ եմ այստեղ հերթապահած մեր բոլոր արժանապատիվ ընկերներին։ Դուք նվիրյալներ եք և անգնահատելի գործ եք արել, բայց հիմա ձեր ներուժը մեզ այլ տեղերում է պետք:

 Մենք առաջարկում ենք, հաշվի առնելով նաև մեր առաջիկա մարտավարությունը,  վաղվանից  հավաքել այս վրանները, բայց միշտ նկատի ունենալով, որ ցանկության և անհրաժեշտության դեպքում վրանային ավանը կրկին կվերականգնվի այս և ցանկացած այլ հրապարակներում։ Ես գիտեմ, որ Մեր պայքարի ընթացքում մեր վրանների ավանը լրջագույն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ։ Ես գիտեմ, որ տարբեր խոսակցություններ ե առաջանալու, բայց կրկնում եմ՝ մեր հետագա պայքարի արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ․ ովքեր հակառակն են մտածում, առաջիկա օրերին կհամոզվեն դրանում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>