Հայաստանում սկսվել է ռուսական ռազմակայանի բանակային օդուժի ուղղաթիռների փորձաթիռը
Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում սկսվել է բանակային օդուժի ուղղաթիռների փորձաթիռը:
ՌԴ Հարավային ռազական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ փորձաթիռն անցկացնում են Մի-24Պ հարվածային ուղղաթիռների և Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռների ամբողջ էսկադրիլիայի փորձառու օդաչուները:
Թռիչքներն սկսվելուց առաջ օդաչուների և ղեկապետ-օդաչուների հետ անցկացվել են տեսական նախապատրաստական պարապմունքներ և անվտանգության պահանջների ու տարբեր կլիմայական պայմաններում ռազմական ավիացիոն տեխնիկայի վարման հիմունքների ստուգարքների հանձնում:
Ուղղաթիռների փորձաթիռների ընթացքում օդաչուները կյուրացնեն վերթիռի, վայրէջքի, 100-ից մինչև 1500 մետր բարձրությունում, տարբեր արագություններով թռիչքների հարցերը: Նաև օդաչուները կստուգեն հանգույցներն ու ագրեգատները բեռնվածության և գերբեռնվածության դեպքում:
Հարվածային և փոխադրական ավիացիոն միջոցների ամբողջ ուղղաթիռային էսկադրիլիայի փորձաթիռը կշարունակվի երկու շաբաթ:

