Միրզոյանն ու Լավրովը քննարկել են խաղաղ համաձայնագրի համաձայնեցման հեռանկարները
Դիտել նաև
Եթե Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ինքը «հոգ տանի» դրա մասին․ Լավրով
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով
«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
Լավրովը Հայաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ՌԴ աջակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի վրա:
Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի համաձայնեցման հեռանկարներին»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

