«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
16
Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Պատերազմ Արցախում
ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն

Իշխանությունն իր անելիքները դրել է ռուս խաղաղապահների վրա

«Արցախի իշխանությունները, գազատարի վերականգնման աշխատանքների հետ կապված, որևէ նշանակալի քայլեր չեն ձեռնարկում։ Համենայնդեպս, այս պահին, բացի ձնամաքրման աշխատանքներից, որևէ բան չենք տեսնում, որն ակնհայտ կլինի։ Դրա փոխարեն հեշտ, կարճ լուծումներ են գտնում։ Օրինակ, դասապրոցեսը սկզբում դադարեցված էր գազի պատճառով, հիմա, ելնելով եղանակային պայմաններից և կրկին գազի չլինելու պատճառով, հետաձգվեց մինչև հաջորդ երկուշաբթի։ Փոխարենը որևէ լուծում գտնեն, գնացին հեշտ տարբերակի՝ դադարեցնել դասերը»,-մեզ հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Մինչդեռ, ըստ Հակոբյանի, կային դպրոցներ, որոնք ի վիճակի էին ապահովել ջեռուցման խնդիրը, այսինքն՝ ունեին գեներատորներ։ Իսկ մյուս դպրոցները, որոնք միացված էին ընդհանուր համակարգին, կարող էին այլընտրանքային տարբերակներ գտնել, ոչ թե դադարեցնել դասերը։ «Եթե էլեկտրաէներգիայի խնայման մասին են խոսում, ապա հնարավորություն ստեղծեին, որպեսզի մարդիկ տներում պրոպան գազով կարողանային, ենթադրենք, ճաշ պատրաստել, ջուր տաքացնել և այլն։ Դրանք հեշտ կարգավորվող, կազմակերպվող աշխատանքներ էին, որոնք առանց մեծ գումարներ ծախսելու, հնարավոր էր իրականացնել և իրականում նաև ադրբեջանցուն ցույց տալ, որ մեզ չեն կարող ճգնաժամի մեջ գցել՝ նման կենցաղային խնդիրներ առաջացնելով, ինչը չի անում իշխանությունն այս պահին։ Ուղղակի ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում ենք, ո՛չ էլ ձայները կա իշխանության։ Այս վերջերս էլ սովորել են՝ անունը դնելով «գլուխներս կախ աշխատում ենք, և պարտադիր չի խոսենք այդ մասին» արտահայտությունն են ասում։ Բայց առանց խոսելու գոնե պիտի տեսնեինք»,-ասաց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանն ընդգծում է, որ իշխանությունն ընդամենը ուղղորդում է դեպի ռուս խաղաղապահները՝ ներկայացնելով այնպես, որ այլևս ինքն անելիք չունի, մնացածը ռուս խաղաղապահների գործն է։ Ռուս խաղաղապահները պիտի բանակցեն ադրբեջանցիների հետ, ապահովեն մեր անվտանգությունը և այլն։

«Այսինքն, արդեն անհասկանալի է դառնում, թե ինչի համար է մեզ պետք մեր կառավարությունը։ Երեկ էլ իշխանության անդամներից մեկն ասում է՝ մենք առանց գազ էլ կարող ենք ապրել։ Այդ դեպքում ինչի՞ համար են իրենք նստած էլեկտրաէներգիայով սնվող տաք առանձնասենյակներում։ Իշխանությունն ամբողջ օրը լարված հետևում է ընդդիմության քայլերին, թե ինչ արեց ընդդիմությունը, ինչ խոսեց, այլ անելիք կարծես չունեն։ Բայց, մյուս կողմից էլ, գոնե ընդդիմությունն այնքան սթափ է, որ չի մոռանում ոչ մի բանի մասին։ Մենք ունենք այնպիսի թշնամի, որի յուրաքանչյուր քայլը հաշվարկված է, յուրաքանչյուր գործողության հետևում պետք է սպասել հաջորդ գործողությանը, և ցավալին այն է, որ ընդդիմությունը դա հասկանում է և պլանավորում է։ Մենք հասկանում ենք, թե թշնամու հաջորդ հնարավոր քայլը որը կլինի, բայց իշխանությունը միայն ինչ-որ պոպուլիստական հայտարարություններ կանի, կանցնի-կգնա»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Մեր այն հարցին, թե ինչ է առաջարկում ընդդիմությունը՝ տեսնելով ներկայիս իշխանությունների անգործությունը, Արցախի պատգամավորն ասաց, որ իրենք երեկ հնարավորություն են ունեցել սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովների օրակարգային նիստին հրատապ սոցիալական խնդիրների կարգավորումներ մտցնել։ «Ունենք բավականին զանգեր բնակիչների կողմից, որ գազի դադարեցման պատճառով սպառվել է իրենց ձեռք բերած վառելափայտը, որը նախատեսել էին մինչև տաքերն ընկնելը օգտագործել։ Առաջարկել ենք, որ թիրախային ընտանիքներին գոնե ինչ-որ օգնություն ցուցաբերեն, ինչ հնարավոր միջոց որ կա՝ փայտ կամ գազի բալոնների տեսքով։ Խոստացել են, որ դեռ պիտի ուսումնասիրեն։ Մեր կառավարությանը շատ դժվար է գտնելը, նույնիսկ եթե գրավոր ես ուղարկում, իրենք բոլոր կանոնները պահում են, լավագույն դեպքում 14 օր հետո կպատասխանեն։ Դե, ժպտում են, խոստանում են, բայց․․․»։

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ սոցապնախարարը երեկվա նիստում հայտարարել է, որ մինչ գազատարի միացումը 100 գազի բալոն բաժանվել է բնակիչներին, ունեն ևս 100-ը՝ պահեստավորած, որոնք ևս բաժանելու են։ Նրա խոսքով, այնուամենայնիվ, դա էլ բավարար չի լինի։ Մեր այն հարցին, թե գազի բալոնների լիցքավորումն ինչպես է իրականացվում, եթե պրոպան գազի երկու լցակայանից ընդամենը մեկն է այս պահին աշխատում Արցախում, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ դա էլ է մեծ խնդիր, քանի որ դրա պաշարներն էլ են սպառվում։ «Անգամ այս հասարակ հարցերում կառավարությունն ինչ-որ մի ձևով չի կարգավորում։ Ընդամենը սրանք կազմակերպչական հարցեր են՝ առանց մեծ ջանքեր պահանջելու»։

Խոսելով ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ Շուշի կատարած այցի մասին, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արցախում այլևս չեն զարմանում նման այցերից։ «Բարկանում ենք, մեկնաբանություններ անում, իհարկե, որովհետև այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, որևէ կանոնի այլևս չի ենթարկվում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցով Շուշի իրենք լեգիտիմացնում են, ընդունում են այն, ինչն արեց Ադրբեջանը։ Այսինքն՝ այստեղ ապրելու միջազգային իրավունքների ոտնահարում, ֆոսֆորային և արգելված զինատեսակների օգտագործումը հենց Շուշի քաղաքում։ Ամեն բան այսօր աշխարհն անում է իր շահից ելնելով, և իրենց շահի մեջ, փաստորեն, ո՛չ խաղաղությունն է, ո՛չ խաղաղասիրությունը, ո՛չ հումանիզմը, ո՛չ ընդհանրապես մարդը, դրանք այլևս արժեքներ չեն։ Դա պետք է փաստել և պետական մակարդակով, արտգործնախարարներին, երկրների առաջին դեմքերին նաև լսելի դարձնել մեր կարծիքն իրենց մասին»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Աղբյուրը՝ hraparak.am

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>