Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան

Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ)

Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման այս թողարկման մեջ նշում է. «2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց օրենքներ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի կազմում ներառելու մասին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանը վերոհիշյալ տարածքները Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու վերաբերյալ միջազգային պայմանագրերը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան: Ռուսաստանի Դաշնության Պետդուման նույնպես 2022 թվականի հոկտեմբերի 3-ին վավերացրել է այդ սուբյեկտների Ռուսաստանի Դաշնություն մտնելու մասին պայմանագրերն ու օրենքները:

Իսկ դեռ 2014 թվականին տեղի ունեցավ Ղրիմի ու Ռուսաստանի վերամիավորում։ Ինչո՞ւ ենք այս ամենի մասին խոսում։ Նրա համար, որ ՌԴ ներքին օրենսդրության համաձայն՝ Ղրիմը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեն և Խերսոնի մարզը Ռուսաստանի տարածքներ են, և երբ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հայտարարում է, որ «ճանաչում է Ուկրաինան 1991 թվականի սահմաններում», նա դրանով իսկ փաստացի պատերազմ է հայտարարում Ռուսաստանի Դաշնությանը՝ չճանաչելով Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։

Շատ փորձագետներ նշում են՝ ավելի ճիշտ կլիներ, որ Փաշինյանը պարզապես շրջանցեր ուկրաինական պատերազմի մասին հարցը, սակայն դա, ըստ ամենայնի, հակասում է Արևմուտքի հետ պայմանավորվածություններին, ուստի Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իր ղեկավարած Հայաստանը ոչ միայն դաշնակից չէ Ռուսաստանին, այլ ավելի շուտ համակրում է այն ճամբարին, որն այսօր Ուկրաինայում ուկրաինացիների ձեռքով պայքարում է Ռուսաստանի դեմ։

Մյունխենի համաժողովից հետո տեղի ունեցավ ևս մեկ կարևոր դրվագ, որը շատ բան է բացատրում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում և Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում։

Մյունխենյան «վոյաժից» հետո Իլհամ Ալիևը այցելեց Թուրքիա, որի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել է «պատմական հնարավորությունների պատուհանի» մասին՝ Ադրբեջանի կողմից Արցախը գրավելուց հետո։

«Դրանից հետո պատմական հնարավորությունների պատուհան բացվեց մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Էրդողանը։

Նա համոզված է, որ Հայաստանը պետք է «գնահատի այս գործընթացը»։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ մի՞թե Նիկոլ Փաշինյանի Հայաստանն արդեն իսկ չի՞ «օգտվել այս պատուհանից», Փաշինյանը չի՞ սեղմել Թուրքիայի ձեռքը։ Այն Թուրքիայի ձեռքը, որը ՆԱՏՕ-ի անդամ է, և չնայած Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական համագործակցությանը, այսօր Ուկրաինայի տարածքում պատերազմում է նաև Ռուսաստանի դեմ։

Այս հարցին պատասխանելու համար պետք է ավելի մոտիկից ծանոթանալ բուն Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։
Փաշինյանի «մյունխենյան արկածներին» զուգահեռ Հայաստանում նոր թափ էր հավաքում հակառուսական հիստերիայի հերթական փուլը, այս անգամ Հայաստանում տեղակայված ռուս սահմանապահների դեմ։ Ավելին, նրանք, ովքեր 2016 թվականին ՊՊԾ գնդի տարածքում ահաբեկչական գործողության սահմանման տակ ընկնող գործողություններ էին իրականացրել, պատրաստվում են հիմա հանրահավաք անցկացնել Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի շտաբի շենքի դիմաց։

Միայն Ալիևն ունի նման սինխրոնիկություն Փաշինյանի հետ…

Այստեղ շատ բան կարելի է գրել այն մասին, որ սահմանապահները ոչ միայն հսկում են Թուրքիայի հետ սահմանը, այլև մեծ ներդրում ունեն այն բանում, որ միջազգային ահաբեկչությունը չկարողացավ ներթափանցել Հայաստանի Հանրապետության տարածք, հսկայական ներդրում ունեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, բայց այս թեմայի համատեքստում ամենակարևորն այն է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերը Թուրքիայի հետ սահմանին ամենակարևոր տարրն են ժամանակակից Հայաստանի սահմանների օրինականացման գործում։ Սա չհասկանալը նշանակում է չգիտակցել Հայաստանի գոյության փաստի կարևորությունը։

Պատկերացնենք հիպոթետիկ իրավիճակ. Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական «բարեփոխումներ», երկրի հիմնական օրենքն ամրագրում է ՀՀ-ն ապադաշինքային կարգավիճակ ունի, ինչը հանգեցրել է Հայաստանի Հանրապետությունից 102 ռազմաբազաների և ՌԴ սահմանապահների դուրսբերմանը և «անսպասելիորեն» բախում է տեղի ունենում Թուրքական զորքերի և քրդական զինված ուժերի միջև՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանների մոտ, ու քրդական աշխարհազորայինների մի մասը «անսպասելիորեն» փախչում է Հայաստան։ Ի՞նչ կլինի հետո։ Իսկ հետո Թուրքիան կարող է հայտարարել «Հայաստանում հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին և իր զորքերը ՀՀ ուղարկել՝ «քուրդ անջատողականներին ոչնչացնելու համար»։ Դուք կասկածո՞ւմ եք, որ Թուրքիան ի վիճակի է դա անել: Եթե այո, ապա Դուք ծանոթ չեք Հյուսիսային Կիպրոսում թուրքական քվազիպետության ստեղծման պատմությանը։

Ռուս սահմանապահների հետ կապված իրավիճակում մեկ այլ տրամաբանական հարց է ծագում՝ ի՞նչ են ուզում Հայաստանով տեղափոխել արևմտյան գործընկերները, Թուրքիան ու Ադրբեջանը, ինչին է խանգարում ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանում, որոնց դեմ Փաշինյանի գործընկերները մտադիր են իրականացնել ակցիա, որոնց դեմ արդեն կատաղի քարոզչություն է գնում.

Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող շրջանակները երկիրն ու ժողովրդին ներքաշել են մի գործընթացի մեջ, որը կապ չունի Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահերի հետ։ Հայաստանը դրվել է Ռուսաստանի ու Արևմուտքի, Իրանի ու Արևմուտքի աշխարհաքաղաքական բախման զոհասեղանին։

Փաշինյանն օգտվում է այս «պատմական հնարավորությունների պատուհանից», բայց ո՞ւմ համար է աշխատում այս պատուհանը՝ Հայաստանի՞, թե՞ Թուրքիայի և Ադրբեջանի։ Ո՞ւմ համար է սա «հնարավորությունների պատուհան»՝ Հայաստանի, թե՞ Արևմուտքի համար, որը, թեկուզ Հայաստանի կազմաքանդման գնով, պատրաստ է հասնել «ռուսական զորքերի դուրսբերմանը տարածաշրջանից»։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan