ՌԴ-ն բավականաչափ ուժ ունի երկրի բոլոր լկտիացած թշնամիներին տեղը դնելու համար. Մեդվեդևը Telegram ալիք է բացել
Դիտել նաև
Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Ռուսաստանը բավականաչափ ուժ ունի՝ տեղը դնելու մեր երկրի բոլոր լկտիացած թշնամիներին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ռուսաստանը բավականաչափ ուժ ունի մեր երկրի բոլոր լկտիացած թշնամիներին տեղը դնելու համար։ Մենք կշարունակենք պայքարել այն աշխարհակարգի համար, որը հարիր է Ռուսաստանի Դաշնությանը և մեր քաղաքացիներին: Աշխարհակարգի, որում տեղ չկա նացիստների, պատմական ստերի ու ցեղասպանության համար։ Բարոյական ուժն ու պատմական ճշմարտությունը, ինչպես նախկինում, մեր կողքին են»,-առաջին գրառումն է կատարել իր անձնական Telegram ալիքում։
Zham.am

