Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Ղարաբաղյան գոտին պետք է նախապատրաստվի պատմության հետագա ընթացքին. Տրոֆիմչուկ

168.am-ը մի շարք գրավոր հարցեր է ուղղել ռուս քաղաքական և անվտանգային հարցերով վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկին

Պարոն Տրոֆիմչուկ, ինչպե՞ս եք գնահատում աշխարհաքաղաքական այն իրավիճակը, որը ստեղծվել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև այս պատերազմի հետևանքով: Հաջողվո՞ւմ է, արդյոք, Ռուսաստանին լուծել իր առջև դրված խնդիրները:

–Աշխարհաքաղաքական լարվածությունը հրաբխանման զարգանում էր դեռևս 2014 թվականից, պարզապես, չգիտես ինչու, դա շատերը չէին զգում: Ոչ բոլորն են հասկանում քաղաքականությունից, թեև ցանկացած մեկը մեկնաբանում է: Բայց հիմա բոլորն արդեն այդ իրավիճակը նկատել են։ Ի դեպ, այս փլուզման մաս դարձան նաև Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ հայ-ադրբեջանական շփման գծում առաջին սաստիկ լարվածությունը տեղի ունեցավ նույն 2014 թվականի օգոստոսին։

Հիմա, ինչպես վաղուց էի նշում, սկսվում է «Խորհրդային Միության փլուզման երկրորդ փուլը», երբ բացահայտ պատերազմների միջոցով փոխվելու է հին, վարչական խորհրդային սահմանների կոնֆիգուրացիան։ Այսինքն՝ սա չի լինելու Երրորդ համաշխարհային պատերազմ, ինչպես բոլորին է թվում, այլ պատերազմ է Եվրասիական մայրցամաքի վերաբաժանման համար: Ես մշտապես ռուս-ուկրաինական խնդիրը կրեատիվ եղանակով լուծելու կողմնակից եմ եղել՝ դեռ 2013 թվականի վերջից, քանի որ կարծում եմ, որ շատ հարցեր հնարավոր չէ ուղղել նույնիսկ պատերազմով:

Ռուսաստանի կողմից դրված ռազմավարական նպատակն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ուղիղ պայմանավորվածությունների դուրս գալն է: Այնինչ չեմ կարծում, որ ներկայումս դրա համար ավելի շատ հնարավորություններ են ստեղծվել, ավելի շուտ՝ ընդհակառակը: Իսկ Ուկրաինան Արևմուտքի համար պարզապես գործիք է եվրասիական տարածքում կոնֆիգուրացիա փոխելու հարցում: Վաշինգտոնին հարկավոր չէ Ուկրաինայի հաղթանակ, նրա նպատակը Կիևի ու Մոսկվայի հնարավորինս խորը, երաշխավորված ընդհարումն է այնպես, որպեսզի դա անդրադառնա եվրասիական բոլոր կապերի վրա:

Եվ քանի որ ներկայումս ռուսական բանակն է առաջ գնում և ոչ հակառակը՝ ուկրաինականը, նշանակում է, որ հաջողվում է: Գրեթե նույնպիսի միտում էր 2020 թվականի աշնանը, երբ առաջ էր գնում ադրբեջանական բանակը, այսինքն՝ դանդաղ և կայուն առաջընթաց: Ուկրաինական բանակին, ինչպես այն ժամանակ հայկական բանակին, չի հաջողվում այդ առաջընթացը կոտրել: Սակայն պետք է հաշվի առնել, որ Կիևի թիկունքում ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն են, և թե ինչ կա իրականում նրանց պլաններում, կարելի է միայն գուշակել: Ինչպես արդեն նշեցի, չի բացառվում, որ նրանց հենց դա էլ հարկավոր է, որպեսզի ուկրաինական հողում ավերածությունները հնարավորինս շատ լինեն, որպեսզի այլևս ոչ ոք ետդարձի հնարավորություն չունենա:

Բացի դա, որոշ ուղղորդված ռուս փորձագետներ ստիպված նշում են, որ ռուսական բանակին, ինչպես նրանք են նշում, «ծաղիկներով չեն դիմավորում»: Սա մտահոգիչ փաստ է, և պետք է ուշադիր վերլուծության առարկա դառնա։ Ամեն ինչ, իհարկե, կարելի է վերագրել նացիստներին և ֆաշիստներին, բայց դա գործնականում քիչ բան կփոխի։ Կրկնում եմ՝ ես խնդրի լուծման կողմնակիցն էի դեռ այն ժամանակ, երբ ամեն ինչ կարելի էր փոխել։

Ինչպիսի՞ն և ե՞րբ Ռուսաստանը դուրս կգա այս պատերազմից:

–Այս պատերազմից լիարժեք դուրս գալ դժվար թե հաջողվի։ Կարելի է անվերջ կրկնել, որ տեղի ունեցող ռազմական գործողությունների թիրախը ծայրահեղականներն են և ոչ՝ ուկրաինական ժողովուրդը, սակայն իրականում ստացվում է, որ ձևավորվում է ժողովրդի բացասական հիշողություն 100 տարվա կտրվածքով: Չափազանց շատ զոհեր կան երկու կողմից, և այդ փաստը հետ գլորել չի հաջողվի: Չի բացառվում, որ երբևէ տեղի ունեցողն անվանվի «Առաջին սլավոնական պատերազմ» կամ այլ կերպ: Սակայն ռուսների ու ուկրաինացիների, միլիոնավոր մարդկանց, հասարակությունների միջև սուր լարվածությունն ակնհայտ է: Այլևս հնարավոր չէ այդ մարդկանց բաժանել մաքուրների և անմաքուրների, «պարզերի» և «նացիստների»: Ամեն ինչ այնքան է խառնվել իրար, որ սա կարելի է անվանել նաև հասարակական պատերազմ։ Ներկայումս սա լինելու է մեզ հետ միշտ, ամեն դեպքում՝ տեսանելի ապագայում: Սա, եթե իրերը դիտարկենք ռեալ, այլ ոչ թե՝ ֆորմալ:

Ի դեպ, նշեմ, որ բոլոր այն ռուս փորձագետները, որոնք վերջին տարիների ընթացքում պատերազմի քարոզ էին անում, չգիտես՝ ինչու, ռազմաճակատում չեն: Թեև տեղի ունեցողը նաև նրանց ուղիղ մեղավորությունն է, քանի որ նրանք չկարողացան առաջարկել անհրաժեշտ, ոչ ռազմական լուծումներ:

Հայաստանը փորձում է այս ողջ ընթացքում չեզոքություն պահպանել ուկրաինական հարցում: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանին ինչ-որ պահի Հայաստանից ավելին հարկավոր լինի:

–Կրկնեմ, որ իրավիճակը զարգանում է այնպես, որ Հայաստանին չի հաջողվի անմասն մնալ, քանի որ հարվածի տակ կարող է հայտնվել եվրասիական ողջ տարածքը: Հնարավոր է, որ այս հարցով Հայաստանին ավելի քիչ դժգոհություններ լինեն, քանի որ ՀՀ-ն ինքը գտնվում է կիսառազմական պայմաններում, երբ Ղարաբաղի շուրջ մինչև վերջ ոչինչ լուծված չէ:

Սակայն Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանից տեսնել ադեկվատ հայացք հայերի համար գլխավոր հարցում: Չէ՞ որ, եթե Ռուսաստանն օգնեց պահել Ղարաբաղը, ապա Երևանի կողմից մինչ այս պահը Լուգանսկի ու Դոնեցկի չճանաչումը տարօրինակ է թվում: Հայ ժողովուրդը, որը բարդ պատմություն է ունեցել, այդ թվում՝ նախորդ դարասկզբի իրադարձությունները, թվում է՝ պետք է աջակցեր Դոնբասի բնակիչների ձգտումներին:

Բայց Երևանը դա չարեց, հենց այդ պատճառով ձեռքի տակ չունի Ղարաբաղում բնակվող մարդկանց ինքնորոշման իրավունքի միանշանակ փաստարկ: Քաղաքականության մեջ դա կոչվում է երկակի չափանիշ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս գործնականում հաստատել է Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները, նույնիսկ, եթե դա ակնհայտ չէր առանձին հայ հասարակական և քաղաքական ակտիվիստների համար:

Չի բացառվում, որ Հայաստանը չի ցանկանում մոտենալ ԼԴԺՀ խնդրին, քանի որ ուղիղ կերպով կապված է ոչ միայն հայ-ուկրաինական հարաբերություններին, այլև ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ու Ուկրաինայի հարաբերություններին: Բայց այդ դեպքում ի՞նչ դաշնակցության մասին կարելի է խոսել, եթե Երևանը շարունակում է հայացք նետել դեպի ՆԱՏՕ:

Եթե Երևանն ունի իր հայացքները Վաշինգտոնի ու Բրյուսելի հարցում, ապա պետք է այդ մասին այդպես էլ ասել: Հարկ է նշել, որ Երևանի դիրքորոշումը տարօրինակ է թվում ոչ միայն մնացած Ղարաբաղի շուրջ հետագա էսկալացիայի հնարավորության ֆոնին, այլև Վրաստանի դիրքորոշումը հաշվի առնելով՝ Վրաստանը չմիացավ Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի ճնշումներին: Ընդհանուր առմամբ ռուսական դաշնակից Հայաստանից հենց հիմա ցանկալի կլիներ տեսնել այս հարցում դաշնակցային նվիրվածության հաստատում:

–Մոտավորապես մեկ շաբաթ է, ինչ Արցախի բնակչությունը մնացել է առանց գազի, քանի որ Ադրբեջանը թիրախավորել է գազային ենթակառուցվածքը, որը հայկական կողմը չի կարողանում նորոգել շարունակվող լարվածության պատճառով: Արցախում հումանիտար աղետ է, խաղաղապահները ևս տեղեկացված են, բայց երևում է՝ խնդիրը չի լուծվում: Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախում նման հումանիտար խնդիրների լուծումը:

–Կարծում եմ՝ սա ընդհանուր խնդրի մի բաղադրիչն է, երբ որևէ մեկը վստահ չէ Երևանի դիրքորոշումների վրա բոլորի համար ծայրահեղ պահին: Մյուս կողմից՝ այս պահին ՌԴ-ի ձեռքերն ամեն ինչի չեն կարող հասնել: Դուք միայն նայեք, թե ինչպես հանկարծակի մեր շուրջ հակամարտություններ առաջացան շղթայական ձևով վերջին շրջանում՝ Բելառուս, Ղարաբաղ, Ղազախստան, Ուկրաինա և այդպես շարունակ: Եվ այդ ուղղություններից յուրաքանչյուրը պահանջում է ոչ միայն ռազմաքաղաքական, այլև հումանիտար լուծում: Անխոս, Ղարաբաղյան ենթակառուցվածքի հարցը չափազանց կարևոր է: Բայց երևում է, որ կա որոշակի սահման, սահմանափակում՝ և ժամանակային, և ռեսուրսային, և հնարավորությունների: Չի հաջողվում ամեն հարց լուծել և միանգամից: Ադրբեջանն իր հերթին՝ վարում է իր կոշտ գիծը, քանի որ ինքն ու մնացածն իրենց հաշիվ են տալիս, որ ուկրաինական իրադարձություններն ունակ են սադրել ղարաբաղյան գործընթացներ: Առավել ևս, երբ խաղաղության, սահմանների, միջանքների վերաբերյալ համաձայնագրեր Երևանի ու Բաքվի միջև պրակտիկ առումով չկան: Այսինքն՝ ղարաբաղյան կոմունիկացիաների հետ կապված հարցերի լուծումը չի կարող դուրս մնալ այս ընդհանուր ֆոնից։ Ի վերջո, իրենց՝ ռուսների համար այժմ լավագույն ժամանակները չեն՝ հաշվի առնելով արևմտյան պատժամիջոցների ցանկի ընդլայնումը։

Ընդլայնելով նախորդ հարցը՝ Ադրբեջանը մեծացրել է ռազմական լարվածությունը սահմաններին և Արցախում, Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, Ադրբեջանը ներկայացրել է այդ գործընթացի համար 5 պայմաններ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է կատարվում, արդյոք այս գործընթացում արտաքին համակարգողներ կա՞ն, և ի՞նչ սպասել մոտ ապագայում:

–Ղարաբաղյան գործընթացը գտնվում է այն նույն իրավական շրջանակներում, որոնք հստակեցվել են նախանցյալ տարվա եռակողմ համաձայնությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ բոլոր փաստաթղթերով, և այլն: Թեև ԵԱՀԿ ՄԽ հեղինակությունն էականորեն խարխլված է ու գտնվում է զրոյական վիճակում, դա չի խոսում այն մասին, որ այս ձևաչափին բոլորը հաջողություն են մաղթել: Ռուսաստանը՝ ո՛չ, Հայաստանը՝ ո՛չ: Թեև ինքնին թղթերն ու փաստաթղթերը դեռ երբեք և որևէ մեկի ոչնչից չեն փրկել:

Եվ գլխավոր խնդիրն ընդհանուր աշխարհաքաղաքական ապակայունացումն է: Ղարաբաղը, իմ կարծիքով, այդ գործընթացներից չի կարող հեռանալ, քանի որ ներկայումս առկա իրավիճակի «սառեցումը» ոչ մեկի ձեռնտու չէ:

Բանակցություններ պետք է և հարկավոր է վարել: Սակայն, ինչպես կարելի է համոզվել նույն ուկրաինական պատերազմի օրինակով, այդ եղանակով ոչինչ լուծել հնարավոր չէ: Երկարաձգել հնարավոր է, բայց հուսալիորեն լուծել՝ ոչ: Ուստի Ղարաբաղի շուրջ գոտին պետք է նախապատրաստվի պատմության հետագա ընթացքին։ Ադրբեջանը ներկայում իր բանակը համարում է առնվազն հետխորհրդային տարածքում ամենամարտունակը, և դժվար թե այս բանակը երկար ժամանակ լճանա զորանոցներում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>